Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կարևորը մենք ենք ու»... ընտրությունները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուղերձն ավելի լավն էր, քան ծրագիրը»: Խոսքը կառավարության ծրագրի մասին է, իսկ որպես ուղերձ այս դեպքում նկատի է առնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Կարծում եք՝ սա որևէ հանրապետականի ելույթի՞ց է: Ամենևին ոչ: Սա «Ել ք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի ձևակերպումն է: Եթե անկեղծ, ապա վերջինիս ելույթը երևի թե ամենաուշագրավներից էր այն տեսակետից, որ ամբողջ հոգով– սրտով պաշտպանելով կառավարության ծրագիրը, իրեն ևս պատասխանատու համարելով այս կառավարության գործունեության համար՝ տողատակերում բավական քննադատություններ հնչեցրեց ծրագրի մասին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ելույթը ևս չուներ նախկին էնտուզիազմը: Այսինքն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից զատ «Ելք» դաշինքի մյուս անդամները սկսել են փոքր–ինչ զգուշավոր արտահայտվել՝ առավելապես առաջնորդվելով այն սկզբունքով, որ պարտավոր ենք սատարել ժողովրդի աջակցությունն ունեցող վարչապետին և յուր կառավարությանը, որովհետև ժողովրդի հավատը նորից կոտրել չի կարելի, որովհետև ոչ ոք չի ուզում, որ այս կառավարությունը ձախողվի (քանզի խոսքը մեր երկրի, մեր ժողովրդի ապագային է վերաբերում) և այլն:

Այն, որ ՀՀԿ–ականները ջարդուփշուր էին անելու կառավարության ծրագիրը, սպասելի էր ու շատ բնական էր: Ի վերջո, նույն Նիկոլ Փաշինյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում հինգ կառավարության ծրագիր է քննադատել՝ քարը քարի վրա չթողնելով, դաժանաբար, ավելի կոշտ, քան երեկ ՀՀԿ–ականների քննադատությունն էր: Այն, որ շատ դեպքերում այդ քննադատությունը խիստ սուբյեկտիվ էր լինելու, դա էլ էր սպասելի: Բայց և  նույն «Ելք»–ականների ելույթներում ի պաշտպանություն ծրագրի ավելին չէր նշվում, քան վերոնշյալ պատճառաբանությունները, գումարած՝ «ժամանակավոր կառավարություն» արտահայտությունը: Եթե անկեղծ, ապա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ելույթներն առավել խորքային ու պատճառաբանված էին, քան հենց Փաշինյանի թիմակիցներինը:

Ի՞նչ կարող է սա նշանակել: Արդյո՞ք նույն Արամ Սարգսյանը կամ Էդմոն Մարուքյանը հոգու խորքում (գուցե՝ շատ խորքում) վիրավորված են կառավարության կազմավորման, ապա և կառավարության ծրագրի կազմման գործընթացներում, մեղմ ասած, երկրորդվելու համար: Դժվար է միանշանակ գնահատական տալ, առավել ևս, որ այս ընթացքում նույն «Ելք» խմբակցության պատգամավորները խուսափում են հընթացս տրված հացերին պատասխանել, ինչը նախկինում չէին անում:

Շատ հնարավոր է, որ նրանք որոշակի նեղվածություն ունենան նաև ապագա ընտրություններում իրենց դերակատարության անորոշության (իսկ գուցե և ընդհակառակը՝ որոշակիության) առումով: Առավել ևս, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանը դեռ որևէ հուսադրող բան չի ասում: Մասնավորաբար հարցին՝ ինքը հակվա՞ծ է ընտրություններին գնալ «Ելք» դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, Նիկոլ Փաշինյանը երեկ ընդգծել է, որ ինքը հակված է հասնել առավել արդյունավետ լուծումների: Ընդամենը: Ու ոչ մի խոսք թիմի, միասին ճանապարհ անցած լինելու կամ անցնելու մասին: Կարևորը՝ ընտրությունների արդյունքներն արդյունավետ լինեն: Նման է, չէ՞, հայտնի ֆիլմի հայտնի ձևակերպմանը. «Կարևորը մենք ենք ու Ամերիկան»: Դե, այս դեպքում՝ մի քիչ փոփոխված: Մյուս կողմից, ուզենք, թե չուզենք, կառավարության ծրագիրն ինքնին առավելապես քաղաքական է, ընդ որում՝ միտված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչը շատ տրամաբանական է՝ հաշվի առնելով ներկայիս ներքաղաքական հարաբերությունների անոմալ բնույթը: Թեկուզ ծրագրի շարադրանքը, հանուն անկեղծության, կարող էր անհամեմատ չասենք լավը, այլ գոնե որակյալ լինել:

Վերադառնալով ՀՀԿ–ականների քննադատություններին, պետք է արձանագրել, որ այս դեպքում էլ երբեմն քննադատությունը իջնում էր շրիշակի մակարդակից ցած՝ էլի ապավինելով «դուք անփորձ եք», «բա երբ եք լուծելու մեր ավիրածը», «մարիխուանա» ու նման արդեն ծիծաղելի դարձող մոտիվներով: Պլյուս՝ արտաքին քաղաքականության հարցադրումները՝ որպես աքիլլեսյան գարշապար: Իհարկե, կային նաև լուրջ ելույթներ, լուրջ փաստարկներ, որոնցից ամենադիպուկը երևի թե կոչն է՝ վերջապես գլխի ընկնել, որ իրենք այլևս հարթակային ցուցարար չեն, այլ՝ կառավարություն: 

Մի խոսքով, ծրագրի քննարկումներն առավել խորքային վիճակներ են բացահայտում, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank