«Ջահելություն». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ այս կամ այն պատասխանատու պաշտոնին երիտասարդ է նշանակվում, հասարակության մի որոշակի հատված, մեղմ ասած, միանշանակ չի ընդունում՝ վստահ, որ, ենթադրենք, նախարարի պաշտոնի համար բացի կրթությունից նաև որոշակի կենսափորձ է անհրաժեշտ, նաև՝ աշխատանքային փորձ, ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ «մի թեթև պաշտոն, մի հինգ մարդու ղեկավար», որ հետո արդեն հարյուրի և երկու հարյուրի հետ աշխատելն ավե լի դյուրին լինի: Վիճելիք չէ: Բայց եթե անկեղծ լինենք, գոնե այս փուլում երիտասարդների նշանակումը մեզ համար այնքան անհանգստացնող չէ: Անհանգստացնողը առանձին դեպքերում պահվածքը, հոգեվիճակն ու գործելապահվածքը, հոգեվիճակն ու գործելա ոճն է: Ու դա վերաբերում է ոչ միայն երիտասարդներին: Այս պարագայում խնդիրը միայն տարիքը չէ: Հաճախ բավական հասուն տարիք ունեցող (սակայն որպես կանոն փորձառություն չունեցող) մարդկանց համար էլ ուզում ես ժողովրդի լեզվով ասել՝ «ջահելություն է անում»: Հենց ջահելություն, որովհետև մեր ժողովուրդը այս մի ձևակերպմամբ բնավորություն ու պահվածք է որակում, այլ ոչ երբեք տարիք: Ավելի ստույգ՝ ոչ երբեք կենսաբանական տարիք: Վերջինիս համար ասված է՝ երիտասարդությունը «թերություն» է, որը շտկվում է ժամանակի հետ: Իսկ ահա «ջահելությունը» շտկելը չափազանց դժվար է, երբեմն՝ անհնար: Մեր իրականության մեջ քիչ չեն նրանք, ովքեր ցանկացած տարիքում, միևնույն է, շարունակում են իրենց պահվածքի «ջահելությունը»: Հավելենք, խոսքը նաև «հոգով միշտ երիտասարդների» մասին չէ: Դա նախանձելի լավ հատկություն է: Խոսքն ուղղակի պահվածքի, ամեն քայլի մեջ ջահելության մասին է: Իսկ նման դրսևորումները առանձնակի վտանգավոր են, երբ նման մեկին վստահել ես պատասխանատու աշխատանք: Այս պա րագայում ձախողվելու հավանականությունը բավական մեծ է, իսկ ծաղրի առարկա դառնալու, շրջապատի հարգանքն ու վստահությունը կորցնելու հավանականությունը՝ գրեթե հարյուր տոկոս: Բայց նմաններին տարբերակելու և նրանց ծառայություններից հնարավորինս զերծ մնալու համար էլ, ըստ երևույթին, լուրջ փորձառություն է պետք: Ու այս դեպքում «մի թեթև պաշտոն» ունենալը կամ «մի հինգ մարդու ղեկավար» լինելը գուցե թե բավարար չլինի...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



