Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամեն ինչ օրենքները շրջանցելով են իրականացրել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԱԾ վերջին բացահայտումների արդյունքում տնտեսական չարաշահումների առումով բազմաթիվ դրվագներ ի հայտ եկան, որոնց հարկավոր է հատ առ հատ անդրադառնալ: Եվ եթե արդեն իսկ մասամբ հասկանալի դարձավ, թե իրականում ինչպես են սուպերմարկետների սեփականատերերը հարստացել, ապա պետք է նաև հասկանալ, թե բացահայտված տարբեր սխեմաներում ներգրավված անձինք ինչքանով են մեղավոր: Գաղտնիք չէ, որ շատերը թակարդն են ընկել իրենց կամքից անկախ հանգամանքներում: Ու դե ֆակտո դարձել են միլիոնատերեր, բայց դե յուրե իրենք հանապազօրյա հացը շարունակել են վաստակել նույն համակարգում տաժանակիր աշխատելու շնորհիվ: Հարցի իրավական կողմից բացի կա նաև բարոյական կողմ, որը ցավոք որևէ սահմանման մեջ չի տեղավորվում: 

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ, պետք չէ մոռանալ նաև, որ այսօր աշխարհում շատ հարցեր լուծվում են տնտեսական քաղաքականության արդյունավետ աշխատանքի շնորհիվ, իսկ հասարակության սպասումները ուղիղ համեմատական են դրանց:

«Երբ հասարակությունը տեսնի, թե ում հետ գործ ունի, այդ ժամանակ նույնիսկ չի էլ ցանկանա մոտենալ խաբեությամբ հարստացածների բիզնեսներին ու խանութներին: Բացի այդ, նման բիզնեսներում աշխատողները տարիներ շարունակ ստրկական պայմաններում են եղել և անընդհատ շահագործվել են: Ամենասարսափելին այն է, որ ոչ թե 19–րդ դարասկզբի կապիտալիստների կամ ֆեոդալների նման են 5 կամ 10 անգամ ավել շահույթ ստացել, այլ՝ 100 անգամ: Այսինքն, 21–րդ դարում մարդիկ ավելի ստորացուցիչ պայմաններում են աշխատել, քան 19–րդ դարում էր»,– ասաց Վ. Խաչատրյանը: Տնտեսագետի խոսքով, մինչև 2000– ականները Հայաստանում և՛ մրցակցու­ թյուն է եղել, և՛ բոլորովին այլ տնտեսական իրավիճակ: Բիզնեսը հնարավորություն է ունեցել ազատ շունչ քաշել ու իրեն դրսևորել, սակայն հետագա տարիներին «ներդրվել» են այլ «մեխանիզմներ», որոնք տարիների ընթացքում կիրառվելու ժամանակ ամրացան ու կարծրացան: 

«Երբ 2003–ին խնդիր առաջացավ, որ ինչ գնով էլ լինի իշխանությունները պետք է վերընտրվեն, երբ իշխանությունները հասկացան նաև, որ իրենք ժողովրդի մոտ վստահություն չունեն և ժողովուրդն իրենց ձայն չի տա, միակ հույսը իրենց հովանավորյալների խավ ձևավորելը դարձավ, ու նրանց միջոցով և՛ տնտեսական համակարգը, և՛ քաղաքական համակարգը մոնոպոլիզացրեցին»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Տնտեսական մոնոպոլիաները ձևավորելուց հետո, իշխող կուսակցության առանցքի շուրջ սկսեց ձևավորվել նաև քաղաքական մոնոպոլացված ցանցային համակարգ իր բազում շառավիղներով և արբանյակներով: «Եվ այն մրցակցությունը, որն արդեն չկար տնտեսության մեջ, հետագայում որոշվեց կիրառել նաև քաղաքականության մեջ: 2003–ից մինչև 2017 թվականը փաստացի վերացրեցին քաղաքական դաշտը: Բազմակուսակցական մրցակցային համակարգը զարգացնելու փոխարեն հանրապետականը խորհրդային ժամանակների նման երկիրը տարավ շատ վատ որակ ունեցող միակուսակցական համակարգ ձևավորելու ճանապարհով: Արդյունքում փաստացի վերածվեց միակ որոշում կայացնող իշխանական քաղաքական ուժի: Բայց հետաքրքիրն այն է, որ 2018–ի դեպքերը վերջին ընտրությունների արդյունքների ուղղակի շարունակությունը դարձան: Իսկ ամենակարևոր բացահայտումն այն է, որ այն ամենն, ինչ իրականացվել է թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական դաշտերում, բոլորն էլ օրենքները շրջանցելով են իրականացվել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, իրականում տնտեսությունում տեղի ունեցած մեկ դրվագն անգամ բավական եղավ համակարգի բոլոր այն ապօրինությունները ցույց տալու համար, որոնք եղել են տարբեր բնագավառներում: 

«Նույն սխեմաները եղել են իշխանության բոլոր օղակներում և բոլոր բնագավառներում: Եվ քանի որ ներկա իշխանություններից սպասումները շատ մեծ են, ուստի նրանց գործը պետք է լինի ոչ միայն այս ամենի դեմ հետևողական պայքարը, այլ, որ ամենակարևորն է, դրանց մասին դրվագ առ դրվագ ներկայացնելը: Այսինքն, իշխանությունը պետք է հասարակությանը մասնակից դարձնի բացահայտումներին և ամենակարևորը, բացահայտումները հրապարակային ներկայացնի, որպեսզի բոլորը հասկանան, թե որն է լինելու այս ամենի պատասխանը : Կարճ ասած՝ «իրերն էլ իրենց անուններով կոչվեն», որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay