Չինաստանում երեխան վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Երեխան, որին պատրաստվել են դիակիզել, անսպասելիորեն վերակենդանացել է հրաժեշտի արարողության ժամանակ՝ գրում է The Sun Daily-ն:
Չինաստանի կենտրոնական Անխուեյ նահանգի հիվանդանոցներից մեկի անձնակազմը արձանագրել էր 1 ամսական երեխայի մահը: Ծնողները՝ բժիշկների խորհրդով, համաձայնել էին դադարեցնել բուժման կուրսը, քանի որ երեխան ծանր հիվանդ էր:
Սգո արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել դիակիզման սրահում, տղան լացել է, ինչի շնորհիվ էլ նա փրկվել է: Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
Սխալմամբ մահ արձանագրած բժիշկների դեմ սկսվել է հետաքննություն:
1
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
2
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
5
Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить



