Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գագիկ Համբարյան. «Դեմոկրատիան խառնում ենք անարխիայի ու ամենաթողության հետ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած մի քանի օրերի ընթացքում Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիաներին իր արձագանքը տվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետ վերջինս տեղեկացրեց, որ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն, հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և իր կոչը, դադարեցրել են բողոքի գործողությունները: Անդրադառնալով արցախյան իրադարձություններին ու ՀՀ վարչապետի արձագանքին` քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ Արցախում տեղի ունեցողին չենք կարող վերաբերվել այնպես, ինչպես հայաստանյան իրադարձություններին:  «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մի փոքր ավելի ուշադիր և զգույշ պետք է լինենք: Իհարկե, դա չի նշանակում, որ Արցախում ուժային կառույցները պետք է «բեսպրեդելությամբ» զբաղվեն, բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն օգտագործվում է Ադրբեջանի կողմից: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրավիճակն Արցախում վերահսկողությունից դուրս գա: Դա շատ վտանգավոր է հայության համար: Արցախը երկրորդ հայկական պետությունն է, և լավ գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ Արցախի շուրջ, եթե իրավիճակն այնտեղ անկայուն դառնա: Կողմ եմ, որ ժողովրդավարական բոլոր ինստիտուտներն Արցախում կայանան, բայց դեմ եմ, որ ժողովրդավարության անվան տակ տեղի ունենա քաոս և անարխիա: Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ Արցախի Հանրապետությունն է, որն ունի խնդիրներ նաև միջազգային ճանաչման առումով: Եթե Արցախում իրավիճակը փորձեն ապակայունացնել, ապա Նիկոլ Փաշինյանը խոսքից պետք է անցնի գործի»,–ասաց նա` հավելելով, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը ՀՀ–ն է, և ՀՀ իշխանությունները շատ արագ պետք է արձագանքեն արցախյան իրադարձություններին: «Մենք գիտենք, որ ԱՀ–ն դոտացիոն երկիր է, որին պահում է ՀՀ–ն: Այն, որ հիմա Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, կա, պայմանավորված է քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներով: Ըստ իս` ապագայում Արցախի Հանրապետությունը ՀՀ–ի մաս պետք է դառնա, ինչպես, օրինակ, Գեղարքունիքը, Շիրակը, Լոռին: Արցախը ոչնչով չպետք է առանձնանա: Եթե որևէ քաղաքական ուժ կամ որևէ խումբ կփորձի իր գործողություններով վտանգել Արցախի անվտանգությունը, ապա ՀՀ իշխանությունները, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրավասու են շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախում իրավիճակը կայունացնելու համար»,–ընդգծեց քաղաքագետը: Նրա խոսքով` անվտանգության երաշխավոր ասելով` պարտադիր չէ հասկանալ այն, որ հայաստանցին միայն Ադրբեջանի հարձակման դեպքում պետք է գործի. «Ադրբեջանը կարող է հարձակվել Արցախի վրա, եթե տեսնի, որ Արցախի ներքաղաքական իրավիճակն ապակայունանում է: Մենք շատ դեպքերում դեմոկրատիան խառնում ենք անարխիայի ու ամենաթողության հետ, ինչը սխալ է: Եթե հիմա բանակցություններ են ընթանում, ապա կարելի է որոշ ժամանակ դադարեցնել այդ հանրահավաքները: Եթե որևիցե բան չստացվի, այդ պարագայում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀ իշխանությունները պետք է ներգրավվեն Արցախի ներքին խնդիրներն օրինական ճանապարհով կարգավորելու գործընթացներում: Եկեք այսպես երևակայական չասենք, թե Արցախն անկախ երկիր է, որն իր ներքին քաղաքականությունն ունի: Այո, անկախ է, միջազգային ճանաչում չունի և դոտացիոն է` Արցախը գրեթե ամբողջությամբ ՀՀ–ն է պահում: Ավելորդ եմ համարում այն քննարկումներն ու հարցադ­րումները, որ եթե Արցախում իրավիճակը ֆորսմաժորային դառնա, ՀՀ–ն իրավասո՞ւ է ներգրավվել Արցախի ներքին կյանքին: Իհարկե` իրավասու է, քանի որ գիտենք, թե նման իրավիճակներում մեր արևել յան հարևանն ինչեր կարող է ձեռնարկել: Նույնիսկ ոչ ֆորսմաժորային իրավիճակում է Ադրբեջանը ագրեսիայի դիմում, ինչպես 2016թ.– ին: Իսկ նման դեպքում Ադրբեջանի նկրտումներն ավելի կմեծանան»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀ վարչապետի արձագանքին, Գ. Համբարյանը շեշտեց. «Արձագանքը դիվանագիտորեն էր ու մեղմ: Պարոն Փաշինյանն իր այդ արձագանքով փորձում է այնպես անել, որ Արցախում տեղի ունեցող գործընթացները կարգավորվեն զուտ Արցախի ներսի ուժերով: Բայց արձագանքն արդեն ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները չեն կարող անտարբեր մնալ այդ գործընթացների նկատմամբ, ինչը շատ նորմալ է»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”