Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ներքաղաքական մամռակալած գաղջ մթնոլորտի պատճառը կրեատիվության պակասն է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, մեկ տարին լիովին բավարար է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը կարո­ ղանան հստակեցնել իրենց քաղաքական ծրագրերը և նախապատրաստվեն արտահերթ ընտրությունների:

Խոսելով առաջիկայում քաղաքական ուժերի դիրքավորման մասին՝ նա տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների մեկ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկը նորմալ չի համարում: Ու եթե նախկին իշխանությունները կարող էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ մեկ միասնական ցուցակով հանդես գալ, ապա ներկա իշխանական քաղաքական ուժերը չեն կարող: «Մեր երկրում, ըստ նպատակահարմարության, բազմաթիվ դաշինքներ են ձևավորվել, և հետո տեսել ենք, թե դրա արդյունքում ինչ է լինում: Այս կամ այն հարցի շուրջ միասնական օրակարգ չձևավորվելու արդյունքում քաղաքական ուժը կա՛մ պառակտվում էր, կա՛մ համաձայն չլինելով մյուսի արտահայտած մտքի հետ՝ ստիպված էր լինում լռել: Ներկա քաղաքական ուժերը կարող են ընտրություններին մասնակցել այն ուժերի հետ, ում ներքին, արտաքին քաղաքական և տնտեսական ծրագրերը կիսում են, որպեսզի հետական ծրագրերը կիսում են, որպեսզի հետա­ գայում նրանց տեսակետները չհակասեն իրար: Այսինքն, հարկավոր է բոլոր ռիսկերը հաշվարկել»,–ասաց Լ. Սարգսյանը: Նա նույնպես համամիտ է այն դիտարկմանը, որ չնայած երկրում իրավիճակ է փոխվել, սակայն քաղաքական դաշտում նախկինի նման շարունակում է գաղջ մթնոլորտը գերիշխել: Ու թեև օդում կախված դեպրեսիվ տրամադրությունները ժամանակ առ ժամանակ ցրվում են ԱԱԾ–ի աղմկահարույց բացահայտումների հայտարարություններով, սակայն նախկին ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռևս չեն գտել իրենց տեղը: «Դրա պատճառը քաղաքական ուժերի անորոշությունն է: Նախկինում մարդիկ հստակ գիտեին՝ ում կամ որ ուժի դեմ են պայքարում, կամ ընտրազանգվածին գրավելու համար ինչ լոզունգներով պետք է հանդես գան: Հիմա ոչ միայն պետք է հին կարգախոսներից հրաժարվեն, այլև ծրագրերից: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, որ պետք է շատ կրեատիվ կարգախոսներով հանդես գան և ծրագիր ներկայացնեն, որը կտարբերվի նաև իշխանության ծրագրից: Հետևաբար, այսօր կուսակցությունները լուրջ խնդրի առջև են կանգնած»,–ասաց Լ. Սարգսյանը:

Կուսակցության ատենապետի կարծիքով, ՀԱԿ–ը մեծամասամբ իր նախկին կարգախոսը մոտավորապես նույնը կթողնի, «Ժառանգությունն» անորոշության մեջ է, իսկ ՍԴՀԿ–ի նման փոքր կուսակցությունները պետք է մտածեն դաշինքներ ձևավորելու մասին: «Բայց ես չեմ կարծում, որ «Քաղպայմանագրի» հետ բոլոր կուսակցություններն են, որ կարող են միանալ: Եվ այդ առումով ես կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը աբսուրդ էր, որովհետև այդ կուսակցությունը մշտապես ԵԱՏՄ–ին դեմ է հանդես եկել: Բացի այդ, բոլորը պետք է հասկանան, որ այս պայքարի և հաղթանակի մեջ որևէ քաղաքական ուժ դերակատարություն չի ունեցել: Եվ այդ դիվիդենտներն ընդհանրացնելու փորձերն արդար չեն»,–ասաց Լ. Սարգսյանը:

Դրանից բացի, գաղջ մթնոլորտի թանձրությունն ավելացրել է կուսակցություների ապագայի հանդեպ անվստահության դրսևորումների պատճառով: Եվ մի քանի անգամ ժողովրդի քվեն չստացած կուսակցությունները պետք է հասկանան, որ ժողովրդի վստահությանն արժանանալը գնալով ավելի է դժվարանալու: Այդ ամենով հանդերձ՝ քաղաքական գործիչը վստահ է, որ քաղաքական կյանքն այսօր ավելի լավ վիճակում է, քան նախորդ իշխանությունների օրոք էր, իսկ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները նոր դեմքերի շնորհիվ «թթվածնի» թարմ պաշարով կհարստացնեն հին ու մամռակալած քաղաքական դաշտը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”