Երեւանում իրար են բախվել երեք մեքենաներ (ֆոտո)
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաշինջաղյան եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ 45-ամյա Ա. Հ.), «Mazda 6» մակնիշի (վարորդը՝ 32-ամյա Հ. Մ.) եւ «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները:
Վարորդ՝ Հ. Մ.-ին, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



