Իրանի քաղաքացին Արաքսի վրա գտնվող կամրջով հատել է Արցախի սահմանը. նա բերման է ենթարկվել Արցախի ԱԱԾ
ОБЩЕСТВОԱրցախի Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ստացվել են նյութեր ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ 2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում ԻԻՀ Համադան քաղաքի բնակիչ 30-ամյա Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության ԱԱԾ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



