Բարդույթների հաղթահարման ճամփին. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետության մեջ որևէ գործողություն անձով պայմանավորելը ամենավտանգավոր երևույթներից մեկն է: Նախկինում առավելապես հենց այդպես էլ եղել է, ինչը հանգեցրել է մոնոպոլ վիճակների ոչ միայն տնտեսության մեջ, այլև բոլոր ոլորտներում: Սա յուրատեսակ արտացոլանքն է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» (եթե ավելի կոպիտ չարտահայտվենք) մոտեցման: Բոլորի մեջ թշնամի կամ հանցագործ տեսնելու մոլուցքը հանգեցրել է համատարած վարկաբեկման. եթե մեր թիմից չէ, ուրեմն վատն է, ուրեմն հանցագործ է, ուրեմն թալանչի է: Եվ հակառակը՝ հաճախ գործել է հայտնի գործչի հայտնի, արդեն թևավոր դարձած ասույթը, թե «պոլի փետ լինի», միայն թե մերը լինի: Հիմա նոր իշխանությունները խնդիր ունեն այս բարդույթները կարճ ժամկետում հաղթահարելու: Առայժմ կարծես չի ստացվում: Ընդ որում, հարցը ոչ միայն հենց Փաշինյանի կամ իր կողմնակիցների մոտեցումներն են, որքան հասարակական ընկալումներն ու հասարակական լայն շերտերի մենթալիտետը: Երևի ժամանակ է պետք՝ հասարակության ընկալմանը հասցնել, որ հարուստ լինելը, գործարար լինելը թալանի, գողության, հանցագործության վկայություն չէ: Մյուս կողմից, կարևոր է ընկալել ու տարբերակել գերակա նշանակությունը փաստացի հանցագործությունից: Եթե որևէ անձ որևէ հարցում թույլ է տվել չարաշահում, ապա պետք է ստանա համարժեք պատիժ: Սա միանշանակ է: Սակայն դա դեռևս չի նշանակում, որ նույն այդ անձն իր բոլոր գործողություններում հանցագործ է և չի կարող պետությանն օգտակար լինել: Մոտեցումները միշտ պետք է լի նեն դրվագային, առանց անձնավորելու, առավել ևս կուսակցականացնելու: Միևնույն ժամանակ, կարևոր է ընկալել, որ սեփական թիմի անդամները, մեղմ ասած, միշտ չէ, որ հրեշտակի թևերով սրբեր են, անսխալականներ, որոնց ուղղակի չի կարելի քննադատել: Եվ վերջապես, պակաս վտանգավոր չէ համատարած կացնահարման հոգեբահամատարած կացնահարման հոգեբա նությունը: Այդպես գուցե մի օր կտրենք ոչ միայն ճյուղը, որի վրա նստած ենք, այլև ծառն ընդհանրապես: Դժվարին հարցադրում է, ընդունում ենք: Բայց իրավիճակաին փոփոխությունը նաև նրա համար էր, որ հնարավոր լինի հաղթահարել նույնիսկ ամենադժվար թվացող խնդիրները, այդ թվում՝ շատերիս մեջ արմատավորված բարդույթները: Հակառակ պարագայում շարունակելու ենք նախորդների «ավանդույթները»: Իսկ դա արդեն կարծես ոչ ոք չի ուզում...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



