Կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարություններն առաջիկայում նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել
ОБЩЕСТВО
ՀՀ կրթության և գիտության և Սփյուռքի նախարարություններն առաջիկայում պատրաստվում են ընդհանուր ծրագրեր իրագործել, սակայն դրանք դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Երկօրյա այցով Վրաստանում էի, որտեղ կրթության ոլորտում` մասնավորապես երկկողմ հարաբերություններում, խնդիրներ կան: Այս համատեքստում Սփյուռքի կրթական խնդիրներին անդրադարձել եմ այնքանով, որքանով դրանք այժմեական են եղել և արագ լուծման անհրաժեշտություն է եղել: Երեկ ՀՀ սփյուռքի նախարարի հետ քննարկել ենք մեր ընդհանուր ծրագրերը, և առաջիկայում այս ամենի հետ լուծումներ կունենանք»,- նշեց Հարությունյանը` պատասխանելով Չեխիայի Հանրապետությունում գործող «Օրեր» եվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին, թե կրթության և գիտության ոլորտում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու, որոնք կապ ունեն Սփյուռքի հետ:
Նա ընդգծեց, որ այժմ այդ ծրագրերի վերաբերյալ հստակ բան չի կարող ասել, քանի որ դրանք խորը ձևով պետք է ուսումնասիրվեն:



