Արթուր Բաղդասարյանը շտապեց շտկել. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մնացել է առանց մամուլի խոսնակ: Նշել էինք նաև, որ նախկին խոսնակ Արթուր Միսակյանը դադարեցրել է համագործակցությունը կուսակցության և Արթուր Բաղդասարյանի հետ: Միսակյանը հրաժարվել էր մեր թղթակցին որևէ պարզաբանում տալ: Եվ ահա, մեր հրապարակումից հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Պաշտոնապես հաստատում եմ՝ ՕԵԿ-ին անդամակցությունս արդեն տևական ժամանակ դադարեցնելու մասին այսօրվա մամուլի տեղեկությունը ճիշտ է: Այդ թեմայով ավելի մանրամասն պարզաբանում կներկայացնեմ ավելի ուշ»: Ավելին, թերթի լույս տեսնելուց ընդամենը մի քանի ժամ անց Արթուր Բաղդասարյանը հրատապորեն որոշում է կայացրել և հայտարարել նոր մամուլի քարտուղար նշանակելու մասին: Խոսքը Վահե Թորոսյանի մասին է, ով, մեր ունեցած տվյալներով՝ հին ՕԵԿ-ական, Բաղդասարյանի մտերիմ Աշոտ Թորոսյանի որդին է: Թորոսյանը ժամանակին պաշտոններ է զբաղեցրել կադաստրի պետական կոմիտեում, հիմա աշխատում է Արթուր Բաղդասարյանին պատկանող Եվրոպական ակադեմիայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



