Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Լալա Մնացականյան. «Այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ը շարունակում է մշակույթի և արվեստի գործիչների հետ զրույցների շարքը: Մեր հյուրն այս անգամ դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն է: 

Անարդարության կծիկը բացվում է

Մարդը սթափվում է այն ժամանակ, երբ համբերության բաժակը լցվում է: Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր, և  նա սթափվեց: 20 տարուց ավելի տիրող անարդարության կծիկը բացվում է: Մենք գիտեինք, որ ապրում ենք շատ ծանր ժամանակաշրջան, բայց որ կեղծիքը, խաբեությունն ու ստորաքարշությունն այս աստիճանի է եղել… Ամեն օր ավելի է բացվում այդ կծիկը, ու դու հասկանում ես, որ ապրել ես ոչ թե ճորտատիրական, այլ ստրկատիրական հասարակարգում: Դրա համար ժողովուրդը չէր կարող ոտքի չկանգնել: Շատ եմ ասել՝ մի փոքր կաթիլ է պետք, և ժողովուրդը կպայթի: Այդ մի փոքր կաթիլը եղավ: Երբ մարդը հասկանում է, որ պետք է արժանապատիվ կյանքով ապրի, դա արդեն գիտակցում է և ոչ թե տրամադրություն, որը կարող է փոխվել: Այդ գիտակցությունն այլևս չի կարող փոխվել: 

Արգելել էին սիրել մեր երկիրը

Նախորդ իշխանությունները 30 տարում ոչինչ չարեցին, մենք ուզում ենք 30 օրվա մեջ ինչ–որ բան արվի: Բայց ես հիմա տեսնում եմ ծառայողի, ինչը չէի տեսնում նախորդների դեպքում: Ոստիկանը չի հարձակվում քեզ վրա ու վիրավորում: Ամեն դեպքում, հասկանում ես, որ դու կկարողանաս քո իրավունքներին տեր կանգնել: Մենք սկսե­ ցինք սիրել մեր երկիրը: Մեզ արգելել էին սիրել մեր երկիրը: Չգիտեմ՝ այս աստիճան վատ մարդիկ ո՞նց հավաքվեցին իրար գլխի ու քսան տարուց ավելի մեզ «կերան»: Ես միշտ եմ խոսել, բողոքել, բայց հիմա ինքս ինձ հարցնում եմ՝ ինչքա՞ն բան չեմ իմացել: Որ այդքան բան իմանայի, գուցե խելագարվեի: Պարզվում է՝ եթե հարկ չեն վճարել, մեզ լավություն են արել, որովհետև հարկ չվճարելու պարագայում աշխատատեղեր են բացվել: Է, վճարի՛ր իմ հարկերը, թող ես բարձր աշխատավարձ ստանամ, ես էլ ուրիշներին օգնեմ: 

Մշակույթը դեռ երկար կվերականգնվի. շատ աղբ է մտել մեր իրականություն

Այսպիսի պայմաններում ամենաշատը կոտրվում, մասնատվում ու դեմքն ամենաշուտը կորցնում է մշակույթը: Մշակույթի «հերն անիծել» են: Մշակույթը պահել են արվեստին անվերապահ սիրահարված անհատներ: Կառչած են պահել: Բայց ես տեսել եմ մշակութային գործիչների լռություններ, տարօրինակ պահվածք… Եթե ուզում ես բարձրացնել ժողովրդին, սկսիր մշակույթից: Բայց չգիտեմ, թե մեր մշակույթը որքան երկար կվերականգնվի: Կարծում եմ՝ շատ երկար, որովհետև այն ամենախոցելի օղակն է: Ի՞նչ կատարվեց մեր երգարվեստում, այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու: Չգիտեմ՝ ո՞նց ենք փրկվելու ցածրորակ սերիալներից ու հաղորդումներից: Շատ աղբ է մտել մշակույթ

Կոտրում էին հերոս ունենալու գաղափարը. սերիալներում «հերոսը» տականքը դարձավ

Ցածրորակը բարձրանում է ասպարեզ, որովհետև ունի հովանավորչություն, չունենա՝ դուրս չի գա: Ի վերջո, մեզ պարտադրեցին այդ երգերն ու ասացին, թե ժողովուրդն է ուզում: Բայց ժողովուրդը չի ուզում, ինչ կմատուցես՝ այն էլ կվերցնի: Բայց, գիտե՞ք, սա երկիրը քանդելու ծրագիր է: Սկսում են մշակույթից, սկսում են սերնդի մեջ վերացնել հերոսի գաղափարը: Դու չես ունենում հերոս: Սերիալներում մեր «հերոսը» դարձավ տականքը: Մի ամբողջ սերունդ դաստիարակվեց այն գաղափարով, որ եթե մարդ ես սպանում, ուրեմն՝ հերոս ես: Որպեսզի կարողանաս ժողովրդի մեջ ստրկամտությունը խորացնել, նրա մեջ սկսում ես կոտրել հերոս ունենալու գաղափարը: Եթե ժողովրդի հերոսը Սասունցի Դավիթը չէ, այլ «Գվիդոնը»՝ ինչ–որ թալանչի, այդ ժողովրդին հեշտ ես կառավարում: Սա ծրագիր է, որի վրա աշխարհում ինստիտուտներ են աշխատում: Եվ դու աշխարհին սկսում էիր ներկայանալ թուրքամետ երգերով, որոնք երգեցին գրեթե բոլոր երգիչները: Փրկվում էր անհատ ստեղծագործողը, նկարիչը, կարող էր փրկվել նաև պոետը, բայց նրանք արդեն չէին կարող եղանակ փոխել կոլեկտիվ արվեստի մեջ: Մեր բոլոր բնագավառներն ախտահարված են: 25 տարվա մեջ ինչպե՞ս հասցրեցին: Ինչպե՞ս հաջողացրին աղքատ պահել երկուսուկես միլիոն ժողովրդի, երբ նա տոննաներով ոսկի ու պղինձ ուներ:

Պատիժը մեխանիկորեն է գալու, այդ մեխանիզմը միացել է

Մենք ոչ միայն մատերիա ենք, այլև հոգևոր էություն: Պատիժը մեխանիկորեն է գալու, այդ մեխանիզմը միացել է: Մարդու աստվածայինն, ինչ ուզում ես՝ արա, չի վերանում, գլուխ է բարձրացնում: Հոգուդ խորքում նստած տիեզերքը գլուխ է բարձրացնում: Մենք իսկապես անկանխատեսելի ու յուրահատուկ ժողովուրդ ենք: Հաշվարկներ անելը դժվար է: Կարող է հաշվարկներ անես, էլի անես, ժողովուրդը ենթարկվի, ու հանկարծ մի անսպասելի տեղից այնպիսի բան անի, որ քո հաշվարկները ջնջի ու դեն գցի: Կարծես կոդ է դրված՝ հասնում է ինչ–որ մի վայրկյան, գնդակը գալիս է գլխիդ, բայց դու թեքում ես գլուխդ: Դրա համար դուրս ընկանք իրենց հաշվարկներից: Օր չկա, որ ոչ միայն ես, այլև ընդհանրապես մեր միլիոնավոր ժողովուրդը չաղոթի, որ թավշյա հեղափոխությունն ունենա ադամանդե ծաղկում: Մենք արժանի ենք, որ Աստծո օրհնությունը լինի հայ ժողովրդի գլխին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay