«Զվարթնոցում» օդից փող սարքելու ևս մեկ բիզնես է անհայտացել. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ «Զվարթնոց» օդանավակայանում միայն մատնահետքեր ֆիքսող սարքով չէ, որ որոշ պաշտոնյաներ «մանր» ծախսերի համար փորձել են ձախ եկամուտ ապահովել: Այլընտրանքային եկամուտի աղբյուր է եղել նաև օդանավի տեղերն ամրագրելը: Խնդիրն այն է, որ հատկապես երկարատև թռիչքների ժամանակ ուղևորները խնդրում են օդանավի մեջ իրենց նախընտրած տեղը տրամադրել: Եվ տարիներ առաջ «օդից փող» սարքելու մոլուցքով տառապողներից մեկի գլխում նման միտք է ծագել:
«Փաստի» տեղեկություններով, ցանկալի տեղի ամրագրման համար ուղևորներից պահանջել են վճարել 50–ից մինչև 100 դոլար գումար՝ կախված թռիչքի հեռավորությունից: Բայց ուշագրավն այն է, որ «ծառայության» գումարը ոչ թե գրանցման վայրում են վճարել ու դրա դիմաց անդորրագիր ստացել, այլ փոխանցել են օդանավակայանի զուգարանում, օդանավակայանից դուրս անվտանգ վայրում, այնտեղ, որտեղ տեսախցիկ չկա: Եվ միայն վճարման ձևից պարզ է դառնում, որ դա նույնպես ինչ– որ մեկի հորինած «բիզնեսն» է եղել, իսկ թե ստացվող եկամուտը տարիներ շարունակ ում գրպանում է հանգրվանել, դժվար է ասել: Ի դեպ, այս օրերին օդանավակայանում մեկ այլ հետաքրքիր բիզնես–նախագիծ էլ է իրականացվում: Օդանավակայանի դռան մոտ բանվորական համազգեստով մարդիկ իրենց պարտքն են հա մ ա րում ԱՄՆ մեկ նող ն ե ր ի ն խնդրել՝ իրենց հետ մի քանի բլոկ ծխախոտ տանել: «Փաստին» ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ նման ծառայություն մատուցելու համար իրեն նույնիսկ գումար են առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է գործարքի մեջ մտնել: Ի դեպ, պատահել են դեպքեր, երբ ԱՄՆ մուտք գործելու ժամանակ գործարքին համաձայնածները խնդիրներ են ունեցել և հենց օդանավակայանից հետ են ուղարկվել Հայաստան: Բայց, արի ու տես, որ դա ամենևին էլ չի խանգարել, որ ուղևորների հետ ծխախոտ ուղարկելու բիզնեսը շարունակվի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



