Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անսխալականության զգացումը կրախի է բերում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Քոչարյան, ՀՀԿ–ից 2 պատգամավոր լքեց խմբակցությունը: Վերլուծական շրջանակներում այդ որոշումները որակվեցին նաև որպես ԱԺ մեծամասնության փլուզման մեկնարկ: Ասում են՝ դեռ էլի կլինեն նման պատգամավորներ: Նրանց այս քայլերն ի՞նչ ազդակ էին ըստ ձեզ:

– Մարդիկ քայլ են արել, մնացածները կանե՞ն, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Սա կարելի է դիտարկել՝ ինչպես ուզում եք: Տարբեր բաներ կարող են լինել: Սկսած մամուլում գրվածից, վերջացրած նրանով, որ, մարդ են, միգուցե ի սկզբանե չեն ուզել. մայիսի 8–ին Շիրակ Թորոսյանը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին, չնայած ինֆորմացիա եղավ այն մասին, որ նա չկար խմբակցության այն տասը հոգու մեջ, ովքեր պետք է կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ նա խմբակցությանը դեմ էր գնացել: Իսկ Արթուր Գևորգյանի առումով էլ, եթե չեմ սխալվում, մայիսի 6–ին կամ 7–ին հայտարարություն եղավ, որ նա կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց, իհարկե, քվեարկեց այնպես, ինչպես խմբակցությունն էր ասել: 

– Որո՞նք էին նախորդ իշխանությունների և երկրի ղեկավարների ձախողումների պատճառները:

–Օրերս Արմեն Աշոտյանը գրեց, որ ՀՀԿ–ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ հաճախ սկսեցին ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին: Ձախողման պատճառներն այնքան շատ էին. սկսած նման ֆրազաներից ու վերջացրած, իհարկե, այն համատարած անարդարությամբ, որը կամ չէին ուզում նկատել, կամ իրենց ձեռք չէր տալիս նկատել: Այդ անարդարությունը տիրում էր վերջին՝ առնվազն 15 տարիներին, իսկ ըստ իս՝ շատ ավելի երկար: Պարզապես այդ անարդարությունը գնալով դարձավ գլոբալ ու տոտալ: Երբ, օրինակ, տոնածառի համար մարդը կարող էր 6 տարի նստել, իսկ մարդասպանությունից հետո ոչ միայն չնստել, այլև վերադառնալ մարզպետի պաշտոնի: Եվ նման շատ ու շատ բաներ, որոնք եթե սկսենք թվարկել, երկու օրը չի բավականացնի: Այդ ամենի հետևանքով բաժակը լցվեց: Ճիշտ է, հասարակությունը երկար ժամանակ բավականին լուրջ ապատիայի մեջ էր, բայց, համենայն դեպս, կար այն լիցքը, որը կուտակվել էր: Պարզապես պետք էր ինչ–որ մեկը, ով գեներատորի դեր կկատա­ րեր, և այդ գեներատորի դերը կատարեց Նիկոլ Փաշինյանը, իսկ հասարակության թափանիվը արագացավ և արեց այն, ինչ արեց:

Իսկ ի՞նչ հետևություն պետք է անի նոր իշխանությունը նախորդների ձախողումներից խուսափելու համար:

–Առնվազն փորձի սովորել ուրիշի սխալների վրա: Պետք է փորձի դասեր քաղել նախորդ իշխանության սխալներից, որովհետև ասում են՝ խելոք մարդը սովորում է ուրիշների սխալների վրա, իսկ հիմարը՝ սեփական:

– Հասարակության մի հատված անսխալական է համարում նոր իշխանությանը: Այս սինդրոմը վտանգավոր չէ՞:

Ես ինքս չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է անսխալական լինել: Եթե նման մոտեցում լինի, դա կբերի շատ ավելի մեծ «տրագեդիաների», քան եղել է մինչ օրս: Որովհետև անսխալական, երևի թե, միայն Աստված է… Այդ սինդրոմն, իհարկե, կար նախորդ իշխանությունների մոտ: Ի՞նչ է նշանակում անփոխարինելի: Փաստորեն, նշանակում է՝ միայն ինքն է անսխալ, իսկ մնացածը սխալական են: Բայց փորձը ցույց տվեց, որ բոլորն էլ շատ լավ փոխարինելի են: Որքա՞ն կարելի է կտրվել իրականությունից, որ մտածեն, թե ինչ–որ մեկն անփոխարինելի է: Տարբերություն չկա ՝ հին, թե՝ նոր իշխանություն, եթե մարդիկ մտածում են, որ իրենք անսխալական են, դա բերելու է կրախի: 

– Կառավարման արդյունավետության առումով նախարարների փոփոխությունը բավարա՞ր է:

Կարծում եմ՝ ոչ: Նախարարների փոփոխություններն էլ չպետք է ինքնանպատակ լինեն: Խոսքը միայն ներկայի փոփոխության մասին չէ, փոփոխությունը հետագայի դեպքում ևս չպետք է ինքնանպատակ լինի: Առհասարակ պետք է փոփոխություն անել ոչ թե ինչ–որ մի բանի դեմ, այլ հանուն ինչ– որ բանի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր գործ պետք է արվի հանուն ինչ–որ բանի: Եթե անում ես հանուն, ամեն ինչ ստացվում է, եթե ընդդեմ՝ այդ մոտեցումը խնդիրների կբերի:

Այդ առումով ինչպիսի՞ մեկնարկ է տվել նոր կառավարությունը:

– Ես գրել եմ, որ նոր կառավարության մասով 100 օր ո՛չ լավը, ո՛չ էլ վատը չեմ խոսելու, և տեր եմ իմ խոստմանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”