Երևանի վարչական շրջաններում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ
ОБЩЕСТВО
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում և այլ հանրային վայրերում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնութամբ կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կենտրոնների սաները հանդես են եկել երաժշտական համարներով, իսկ մարզադպրոցների սաները մայրաքաղաքի տարբեր հատվածներում անց են կացրել ընկերական մրցամարտեր և խաղեր: Մի շարք վարչական շրջաններում միջոցառումների մասնակիցներին և անցորդներին անակնկալներ են մատուցվել ֆլեշ-մոբերով:
Օրվա ընթացքում միջոցառումներ են կազմակերպվել նաև մանուկների համար՝ մեծ հետաքրքրություն առաջացրնելով ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների շրջանում:
Տոնական տրամադրությունն ամբողջացրել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բազմաժանր համերգային ծրագրերը՝ հայտնի երգիչ-երգչուհիների, պարային խմբերի և երաժիշտների մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



