Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու. ԵՊՀ ռեկտոր
ОБЩЕСТВОNEWS.am-ը գրում է.
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեկտորը՝ անդրադառնալով վաղը նախաձեռնված բողոքի ակցիային:
«Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու, մենք իրավական պետությունում ենք ապրում, ես էլ ընտրված ռեկտոր եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած հարցերին կպատասխանի վաղը հրավիրված մամուլի ասուլիսին:
Նշենք, որ ԵՊՀ «Ռեստարտ»- նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որով ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, ֆինանսական աուդիտի անցկացումը, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը:



