Սպասեք նոր բացահայտումներ. ԵՊՀ ղեկավարությունը նախկին տարիներին ինքն իրեն վարկաբեկել է արդեն. ԿԳ նախարար
ОБЩЕСТВОԱռաջիկայում սպասեք նոր բացահայտումների՝ տարբեր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, հիմա ավելի շատ զբաղված է միջոցների ավելի արդյունավետ բաշխմամբ. «Որովհետեւ տասնյակից մինչեւ հարյուրավոր մլն դրամներ անիմաստ ուղղություններով են բաշխվել՝ սկսած անցագրերի բաժանորդագրերից մինչեւ տարբեր ծրագրերի, որոնք մրցույթներ չեն անցել, տարբեր գրասենյակներից զանգի միջոցով հաստատված ծրագրեր են»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի գլխավորած Երիտասարդական հիմնադրամին բուհերի կողմից հսկայական միջոցներ փոխանցելու փաստին, նախարարն ասաց. «Գիտեք, որ Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ի պաշտոն մենք ներկայացված ենք՝ ԿԳ նախարարը, վարչապետը: Աուդիտ կնշանակենք, կհասկանանք՝ ինչ ծախսեր են արվել, իսկ բուհերն այլեւս չեն վճարում այդ գումարները»:
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հայտարարությանը, թե փորձ է արվում վաևրկաբեկել իրեն, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ԵՊՀ ղեկավարությունը նախկին տարիներին ինքն իրեն վարկաբեկել է արդեն»:
ԿԳ նախարարը նշեց, որ «Այբ»-ի հետ կապված թնջուկ չկա, կա Արարատյան բակալավրիատի և տեր Մեսրոպի քաղաքական գործունեության հետ կապված խնդիր:



