Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ
ОБЩЕСТВОՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ցավակցական ուղերձում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Представитель Армении стал амбассадором международной премии «Евразия»
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



