Խելոքին մեկ ասա, Բաբուխանյանին հազար ու մեկ…
ОБЩЕСТВОՄուշեղ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեդիաոլորտում գործունեություն ծավալող գրեթե յուրաքանչյուրին էլ հայտնի է, որ «Իրավունք» թերթն ու նույն կայքը պատկանում են նախկինում ընդդիմադիր հայացքների տեր, հետո սեփական համոզմունքները դավաճանած արդեն իսկ իշխանական դարձած, հիմա էլ արդեն նախկին իշխանական Հայկ Բաբուխանյանին:
Խնդիրը նրանում չէ, որ Բաբուխանայանի նման բազմերանգը մեդիաոլորտում լծակ ունի, ինչը հղի է մի շարք անցանկալի հետևանքներով, այլ խնդիրը կայանում է նրանում, որ նրա կայքի կողմից օրեր շարունակ շահարրկվող թեման, չունենալով ոչ մի տրամաբանական ու փաստացի հենք, շարունակվում է մինչ այսօր: Բազմաթիվ նախկին իշխանական կայքեր ու նրանց հպատակ գրչակներ, չեն կարողացել մարսել այն փաստը, որ Ծառուկյանը վճռական պահին կանգնելով ժողովրդի կողքին, հաղթանակ տոնեց, ինչը արձանագրվեց ժողովրդի թեկնածուի վարչապետ դառնալուն:
Ինչևէ այս հանգամանքն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի Բաբուխանյանի նման անփառունակները լծվեն Ծառուկյանի դեմ տարբեր ստեր ու զրպարտանքներ տարածելու անպատվաբեր գործին: Իրավունք թերթն ու կայքը, իրենց հովանավորի անմիջական հովանու ներքո, սկսեցին կեղծ ինֆորմացիա տարածել, թե իբր Ծառուկյանը ցեմենտի արտադրության ոլորտում ունի մենաշնորհ: Դժվար չէ, անգամ րոպեների հարց է ճշտելը, որ Հայաստանում բացի Արարատ Ցեմենտի գործարանից գործում է և արտադրանք է տալիս նաև Հրազդանի «Միկա» ցեմենտի գործարանը, էլ չասենք Երևանում ցեմենտի իրացման ծավալների ու Ծառուկյանի հետ կապ չունեցող ձեռներեցների ցեմենտի արտադրությամբ զբաղվելու փաստը: Այս պրովակացիոն գործողության ձախողումից հետո էլ բաբուխանյանական կայքն անցավ հաջորդ ֆարսի տարածմանը, որի համաձայն իբր թե Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունը ծառայեցնում է սեփական բիզնեսի բարգավաճմանը:
Աբսուրդի ժանրի հերթական դրսևորումը արձանագրելու համար, բավական է նշել միայն այն հանագամանքը, որ Ծառուկյանը լինելով ԱԺ պատգամավոր, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, իր ձեռնարկությունների ղեկավարումն հանձնել է հավատարագրմված ընկերությունների և անձամբ չի զբաղվում դրանցով: Երկրորդ, հենց Բաբուխանյանի հովանավոր օլիգարխներն են տարիներ շարունակ օրինագծեր զոռով անցկացրել, որոնք նպաստել են իրենց իսկ բիզնեսների ծաղկմանը, մի բան գրելուց առաջ, Բաբուխանյանը լավ կաներ մտածեր, թե չէ դա հակառակ էֆեկտով կարող է իր դեմ կիրառվել:
Եթե պետք լինի հազար անգամ էլ պատրաստ ենք Բաբուխանյանին ասել, փաստերով խոսել, որպեսզի հասկանա ո՛չ նա, ո՛չ իր հովանավորները, ո՛չ էլ իր հովանավորների հովանավորները չեն կարող սևացնել Ծառուկյանի գործունեույթւոնն ու նրա անունը շահարկել, դա ձեր տրամափափի հարց չի, զուր ժամանակ եք մի վատնեք:



