Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգիչ–երգահան Արթուր Իսպիրյանը թեև գոհ է նոր կառավարության գործելաո- ճից, բայց երգչի համար հասկանալի չէ մարդկանց կողմից դրսևորվող անհամբերությունը: «Նոր կառավարության գործելոճից միայն ես չէ, որ գոհ եմ: Իմ ընկերները, ում հանդիպում եմ, բոլորը շատ բարձր են գնահատում: Երանի այսպես շարունակվի, ու ունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք: Բայց կա մի բան, որը չեմ հասկանում: Օրինակ՝ Ազգային ժողովում 10 օրվա կառավարության առաջ հանրապետականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում: Այն խնդիրներն են ներկայացնում, որոնք իրենք 20 տարի չեն կարողացել լուծել: 20 տարի խեղաթյուրել են երկիրը, ամեն ոլորտ փտեցրել են ու հիմա հարցերի արագ լուծումներ են պահանջում: Սա ուղղակի ծիծաղելի է: Այն մարդիկ, ովքեր երկիրն այս վիճակին են հասցրել ու այդ վիճակով հիմա հանձնեցին ժողովրդին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նրանք երկիրը այս վիճում հանձնեցին ոչ թե Նիլոլ Փաշինյա- նին, այլ ժողովրդին: Հիմա ժողովուրդն է տերը: Այն, ինչ որ կատարվում է, կատարվում է ժողովրդի կողմից: Ես չեմ հասկանում նաև անհամբեր մարդկանց, չեմ հասկանում անհամբերությունը: Ուզում են մի օրում, մի ժամում լինի այդ ամենը, չեն հասկանում, որ ժամանակ է պետք: 20–25 տարի խեղաթյուրեցին բոլոր ոլորտները, իսկ նոր կառավարությունը չի կարող կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը: Երգիչը շեշտեց, որ 10–15 օրերի ընթացքում իր համար դրական փոփոխությունները տեսանելի են. «Ես իմ ընտանեկան բյուջեի վրա զգում եմ այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ փոփոխություններ դեռ շատ են լինելու, որին մենք անհամբեր սպասում ենք»: Արթուր Իսպիրյանը համաձայն է նոր կառավարության ու մշակույթի նախարարության հետ համագործակցել յուրաքանչյուր ֆորմատով: «Մենք բոլորս կաջակցենք նոր կառավարությանը: Այս պահին ես եկել եմ նախարարի հետ հանդիպման, և բոլորս մեր աջակցությունն ենք հայտնում, որպեսզի այս լճացումից հանենք մեր մշակույթը: Խոսքը թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի, թե՛ կրթական ոլորտի մասին է: Ամեն ինչը կամաց– կամաց պետք է կարգավորվի, միանգամից պահանջել չի կարելի: Մշակույթի նախարարությունը բավականին շատ ու բարձր արժեք ունեցող գույք ունի, որոնց մեջ են մտնում նաև արվեստի գործերը: Օրինակ՝ նկարներ, քանդակներ: Այդ ամենը պետք է հաշվառել, որ տեսնենք՝ այդ գույքն ո՞ւր է գնացել: Այդ քայլով կտեսնենք նաև, թե մշակույթի նախարարությանը պատկանող շենքերն ինչո՞ւ և  ե՞րբ  են սեփականացվել: Հարց է նաև նկարների բնօրինակ լինելը. մշակույթի նախարարությունն իրավունք ունի պատկերասրահից նախարարություններին ու կառավարությանը ցուցադրության համար նկարներ տրամարդել: Դրանք արդյո՞ք հետ են վերադարձվել, և եթե այո, ապա ի՞նչ վիճակում են: Ես գիտեմ կառավարական շենքեր, որտեղ շատ թանկարժեք նկարներ են ցուցադրվում: Ես չեմ կարող կարևորել մյուս հարցերը՝ չկարևորելով նշվածները: Մշակույթի նախարարությունը բավականին շատ գործ ունի անելու, մշակութային դաշտը պետք է մաքրել: Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկը հեռուստատեսությունն աղբից մաքրելն է: Խոսքը թե՛ սերիալների և թե՛ տարբեր երաժշտական հաղորդումների մասին է»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Արթուր Իսպիրյանը նորմալ երևույթ է համարում այն, որ կան արվեստագետներ, ովքեր շարժման օրերին միանգամից փոխեցին իրենց կարծիքն ու հայտնվեցին արդեն այլ կողմում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեին: Երգիչը անդրադարձավ նաև նրանց, ովքեր, այնուամենայնիվ, շարունակում են հավատարիմ մնալ նրանց: «Ամբողջ աշխարհում է այդպես: Մի օր այն դաշտում են, մի օր՝ այս դաշտում: Այդուհանդերձ, առանց հաշվի առնելու նրանց քաղաքական դիրքորոշումները, ես նրանց հարգում եմ և սիրում: Ժամանակն այնպիսին է, որ իրենք հիպնոսից կամ քնից կարթնանան և կտեսնեն իրականությունը: Մենք քնած ենք եղել ու հիմա արթնացել ենք: Շնորհակալ եմ մեր վարչապետին, որ արթնացրեց հայ ժողովրդին, ու մենք այդ վատ երազից դուրս եկանք: Երբևէ չի լինի այնպիսի մարդ, ով կցանկանա ապրել այնպես, ինչպես մեկ կամ երկու ամիս առաջ: Ես Նիկոլ Փաշինյանին որակում եմ որպես ազգային հերոս, որովհետև իր արածը հերոսություն է»,–եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay