Գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա
ОБЩЕСТВОՍևակ Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մանվելահոտ կայքերից մեկը, որին համառորեն հանգիստ չեն տալիս Ծառուկյանի անունն ու Ծառուկյանի գործերը, հիմա էլ որոշել է իր կեղտոտ տրեխներով տրորել շրջանավարտների լուսավոր օրը։
Մենք հասկանում ենք, որ մարադյորությամբ ու թալանով հարստացած տեր ունեցող լրատվական կայքը չի կարող այլ չափանիշներ ունենալ՝ բացի ցանկացած պարկեշտ գործ վատաբանելուց եւ վայրահաչելուց, որովհետեւ լավ գործն իրենց տերերի չափորոշիչով մարդու ականջ կտրելն ու սեփական բնակության վայրում 50 կիլոմետր շառավիղով տեռոր անելն է։ Ի վերջո, ինչպես ասում էր դասականը՝ գոմի հոգեբանությամբ մեծացածին չես կարող ստիպել, որ գոմաղբի մտածելակերպ չունենա։ Այն, ինչ արել ու շարունակում է անել Գագիկ Ծառուկյանը, տասնյակ հազարավոր մարդկանց պարգեւում է լուսավոր օր եւ ժպիտ, տասնյակ հազարավոր կարիքավորների հոգս է թեթեւացնում եւ տասնյակ հազարավոր երիտասարդների թիկունք է կանգնում։
Եւ որքան ներքին թրքություն պետք է ունենալ՝ այս ամենը չտեսնելու եւ մանվելահոտ կայքի տողատակերից վայրահաչելու համար։ Ի վերջո, ժամանակը բոլորին եւ ամեն ինչ իր տեղն է դնելու, եւ թալանով ու դիակապտությամբ զբաղվածները վաղ թե ուշ ընկնելու են իրենց իսկ փորած փորը։
Իսկ նմանների մասին Չերչիլը մի լավ խոսք ուներ՝ «Եթե ես իմ ողջ ժամանակը վատնեմ ամեն հաչացող շատ հետեւից քար նետելով, ապա աշխատելու ժամանակ ուղղակի չի մնա»։ Սա, ի գիտություն մանվելահաչ տվողների։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



