Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Հայաստանի հանքարդյունաբերությանը, մասնավորապես՝ մետաղական հանքերի խնդրին: Մատնանշեց, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, օրինակ այն, որ բնապահպանական կանոնները օրենսդրության պահանջներին չեն համապատասխանում: Վարչապետը նաև ընդգծեց, որ այս պահից սկսած հետազոտություններ կատարելու նոր թույլտվություններ չեն տրվելու, մինչև չունենան երաշխիքներ, որ այդ ոլորտում ամեն ինչ համապատասխանում է օրենսդրությանը և միջազգային կանոններին: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի այս հայտարարությունը շրջադարձային քայլ է: Դրանից հետո նրանց համար, ովքեր հանքերի հարցում մտահոգություն ունեն, քիչ բան կմնա անելու: Սանասարյանի խոսքով, այս հայտարարությունից հետո պետք է հուսալ, որ պետական գանձարանը կլցվի լրացուցիչ գումարներով: Դրա հետ մեկտեղ Հայաստանի հողն ու ջուրը կմնան օգտագործելի և՛ գյուղատնտեսության նպատակով, և՛ մյուս առումներով: Մեր այն հարցին, թե այլ ինչ խնդիրներ է տեսնում ոլորտում, որոնց մասին պետք է տեղյակ պահել կամ հիշեցնել վարչապետին, Սանասարյանը նշեց, որ առաջինը՝ հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բերելն է, ինչի մասին վարչապետն ասել է: Հանքատերերն իրենց ավիրած տարածքների, աղտոտած և ոչնչացրած ջրային համակարգերի համար չեն վճարում: Նրանք չեն վճարում իրենց արտադրած թափոնները ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց, ինչը միլիարդավոր դոլարների հարց է: Նրանք ջուրը վերցնում են ընդամենը 1 խորանարդ մետրի դիմաց 50 լումա վճարելով, այն էլ դեռ պարզ չէ՝ վճարում են, թե ոչ: Նրանք բազմաթիվ հարկային արտոնություններ ունեն որպես ներդրողներ. շահութահարկը ուրիշների համար 20% է, իսկ խոշոր հանքատերերի համար՝ 2: Նրանք չեն վճարում նախկինում այդ հանքերը ուսումնասիրելու համար ծախսած գումարները: «Ես լիովին համաձայն եմ, որ հանքարդյունաբերությունը շատ կարևոր է երկրի համար: Պետք է շահագործվեն նրանք, որոնք երկրին օգուտ կբերեն: Այսինքն՝ օգուտ–վնասի վերլուծությունը ցույց կտա՝ օգտակար է, թե ոչ: Բայց շահագործելիս պետք է իմանալ՝ տվյալ հանքանյութից որքան պետք է օգտագործել: Պետք է նշվի վերին սահմանը, հստակ հատուկ որոշումներով սահման դրվի: Պետք է արգելեն այն հանքերի շահագործումը, որոնք հեռանկարային նշանակություն ունեն»,– ընդգծեց զրուցակիցս: Այս օրերին շարունակվում է նաև Ամուլսարում հանքարդյունաբերություն ծավալելու դեմ պայքարը: Սրա վերաբերյալ Սանասարյանը նկատեց, որ հարցն ունի միանշանակ մեկ լուծում՝ հանքի շահագործման դադարեցում: Իհարկե, այն դեռևս չի շահագործվում, բայց շինարարությունը մոտենում է ավարտին: «Ամուլսարի շահագործումը բացարձակ անթույլատրելի է Հայաստանի համար: Դա անդամալույծ է դարձնելու ՀՀ հսկայածավալ տարածք՝ սկսած Սյունիքից: Հետո դրա հետևանքը գալիս է դեպի Սևանա լիճ ու Արարատյան դաշտ: Հաշվարկները կատարված են: Դրա տնտեսական օգուտը բացասական է: Նախագիծը կազմված է խարդախությամբ, այն փորձաքննության չի ենթարկվել, սակայն տրվել է փորձաքննական դրական եզրակացություն: Այն բոլոր վտանգները, սպառնալիքները, այն անդառնալի կորուստները, որ պիտի լինի ու նշված է նախագծում, ոչ մի բառ այդ մասին գրված չէ բնապահպանական փորձաքննության փաստաթղթում: Ամբողջովին կեղծիք է ու օրենքի խախտում: Միայն թուլամիտ ու սրիկա մարդը կարող է Ամուլսարի հանքի շահագործման կողմնակից լինել: Իսկ վարչապետի հայտարարությունը թույլ է տալիս մտածել, որ Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեր պարտքն է՝ Ամուլսարի խնդիրը օբյեկտիվորեն ներկայացնել վարչապետին»,– հավելեց Սանասարյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”