Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը:

– Պրն Մինասյան, որպես Երևանի ավագանու անդամ, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն ունեցան վերջին մեկ ամսվա զարգացումները Երևանի քաղաքային կյանքի վրա։

– Այս օրերին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ հազարավոր մեկնաբանություններ հնչեցին. մեր ամբողջ ժողովուրդն էր քաղաքագետ ու վերլուծաբան դարձել։ Հետևաբար, խոսեմ ըստ էության, ու նշեմ, որ չնայած վերջին զարգացումների աննախադեպությանը, Երևանում շարունակվեց բնականոն կյանքը. հասանելի էին քաղաքային ծառայությունները, աշխատում էր կոմունալ բլոկը, քաղաքային իշխանությունները կատարում էին ժողովրդի կողմից իրենց վստահված գործառույթները։

– Այսինքն՝ քաղաքը մնաց զարգացումների լուսանցքո՞ւմ, թե՞ քաղաքը չխառնվեց ակցիաներին։

– Քաղաքը շարունակեց ծառայել իր քաղաքացիներին. դա է միակ պատասխանը։ Ի՞նչ եք կարծում, եթե ցուցարարները փողոցում արտահայտում են մի դիրքորոշում, որի հետ, հնարավոր է, ամբողջապես համաձայն չէր Երևանի ավագանու մեր խմբակցությունը, ուրեմն Երևանի քաղաքապետարանը չպե՞տք է փողոցը մաքրեր ու քաղաքային լուսավորություն ապահովեր։ Քաղաքն իր բնակիչների համար է աշխատում, իսկ այլակարծությունը սահմանադրությամբ երաշխավորվող իրավունք է։

– Դուք ամեն կերպ ընդգծում եք, որ Երևանի քաղաքապետարանը ոչ քաղաքական կառույց է։

– Այո՛, Երևանի քաղաքապետարանն ապա­ քաղաքական կառույց է, որը, սակայն, ձևա­վորվում է քաղաքական գործընթացի՝ ընտրությունների միջոցով։ Քաղաքապետարանի գործառույթը քաղաքի մենեջմենթն է, արդյունավետ կառավարումը։ Եթե քաղաքի գործառույթները քաղաքականացվեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի. ասենք՝ անգամ երբ քաղաքական անհամաձայնություն լինի ավագանու տարբեր խմբակցություն­ ների միջև, ու փողոցները չբարեկարգվեն, կանաչ տարածքները չխնամվեն։ Ասենք՝ սա քաղաքական կառույց է, մենք տարաձայնություններ ունենք, մինչև համաձայնության չգանք, ոչ մի աշխատանք, նորմա՞լ կլինի։ Աբսուրդ է, չէ՞։

– Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեք Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաները կամ կոչերը սոցցանցերում:

– Երևանի քաղաքապետը վայելում է Երևանի բնակիչների վստահությունն ու հարգանքը։ Դրա պարզագույն ապացույցը նվազագույնը նույն այդ Ֆեյսբուքում քաղաքապետի համակիրների աջակցության կոչերն են։ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք բարեկարգվել են փողոցներ ու բակեր, վերակառուցվել ու վերանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, վթարային շենքերից ավելի քան 600 ընտանիք տեղափոխվել է նորակառույց շենքեր, բազմաթիվ այգիներ են վերակառուցվել... թվարկելը երկար կարող եմ շարունակել։ Խնդրում եմ հակադարձեք ինձ՝ բերելով նախկին քաղաքապետերի աշխատանքներից օրինակներ։ Գիտեք, փոփոխությունները, հեղափոխություններն ինքնանպատակ չեն կամ գոնե չպետք է ինքնանպատակ դառնան։ Ալիքի տակ ընկնել, գալ պահանջել մի մարդու հրաժարականը, ով այդքան աշխատանք է արել, ու ասել, թե հեղափոխություն է, և այլն, և այլն… այս ամենը երեխայություն է հիշեցնում։

– ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս ասել էր, որ չի խրախուսում բողոքի ակցիաների կամ փողոց փակելու միջոցով հարցեր լուծելը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը քաղաքապետի հրաժարականի համատեքստում։

– Ռացիոնալ կոչ է։ Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբար փողոցում լուծել։ Հարկավոր է բոլոր հարցերը լուծվեն քննարկման, համագործակցության և օրենքով սահմանված ճանապարհով։ Ի վերջո, այս պետական կառավարման բոլոր կառույցներին միավորում է ամենակարևորը. աշխատանք ի շահ մեր համաքաղաքացիների, ուստի ժամանակն է, որ քաղաքական իրողությունը փողոցային պայքարից տեղափոխվի աշխատանքի ու համագործակցության դաշտ։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”