Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համագործակցությունից
ОБЩЕСТВОԱյժմ երբ Նոր Հայաստան ունենալու գաղափարը բառիս բուն իմաստով վարակել և ոգեևորել է բոլորիս ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ամենատարբեր անկյունից ցանկանում է իր լուման ունենալ այս ամենում, պարզվում է անգամ այս իրավիճակում գոյություն ունեն այնպիսինները, որոնք անձրեւից հետո հայտնվել են գետնատակից եւ փորձում են փռվել ասֆալտի վրա:Խոսքս այն միջատների մասին է, ովքեր այս ամբողջ պրոցեսը հետևում էին վարագույրի ետևից յուրաքանչյուր պահ տենչալով համաժողովրդական շարժման ձախողմանը: Սկսեն սկզբից:Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալաը վերը նշված ճիվաղները իրենց լրատվական կայքերով պարբերաբար ապատեղակտվություններ էին տարածում՝ թե Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան դաշինքը չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին, վերջին պահին չեն քվեարկելու և այսպես շարունակ:Այնուհետև, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց թե քանի անագամ պետք լինի այնքան կքվեարկեն ժողովրդի թեկնածու օգտին և Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ վերջիններս եղունգները կրծելով ման էին գալիս սենյակից սենյակ հասկանալով որ չկարողացան ավարտին հասցնել իրենց «առաքելությունը»:
Հիմա երբ թվում է թե ամեն ինչ հունի մեջ է ընկել, և բոլոր քաղաքական ուժերը նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «խելոքները» որոշել են անցնել հաջորդ ռաունդ:
Օրերս իրենց տարբեր տխրահռչակ գրչակներ հանդես են գալիս, վերլուծություններով և տարբեր ապատեղեկատվություններ են փորձում հրամցնել հասարակությանը՝ այս անգամ փնտրելով թաքնված ականներ այս համագործակցության մեջ:
Իրենց գիտակից կյանքում բացառապես նենգ և ստոր գործունեությամբ զբաղվածները այսքան ժամանակ պարզ մի բան չհասկացան, որ ժողովրդի պահանջով ձևավորված քաղաքական կուռ միությունը, ինչ-որ էժանագին պրովակացիաների միջոցով հնարավոր չէ սևացնել:Քանզի, իրենց հեիքաներին բաից իրենցից,ոչ ոք լուրջ չի վերաբերվելու: Բավական է վերջին ճիգեր գործադրեք, ապարդյուն է պարոնայք...



