Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
ОБЩЕСТВОԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
«Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



