Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գների նվազումը գործարարների «մեղայականի» արդյո՞ւնք

ЭКОНОМИКА

Past.am-ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ՝ վերջին օրերին նկատվող որոշ ապրանքների կտրուկ գնիջեցման շուրջ։ Նշենք, որ այս օրերին մասնավորապես ավելի մատչելի են դարձել բանանը, արքայախնձորը, նարինջը, շաքարավազը և այլ ապրանքներ։

-Որոշ մթերքների արժեքների նվազումը կարո՞ղ է կապված լինել միջազգային շուկայում գների փոփոխության հետ։

-Միջազգային գների փոփոխությունը չորս օրվա ընթացքում չի լինում։ Այդ շուկաները բորսայական ապրանքների շուկաներ են, և այնտեղ գներն այնպես են ֆիքսվում և կարգավորվում, որ տևական ժամանակ է պետք ադապտացիայի համար։ Ի վերջո, մարդիկ գնում են, հետո տեղափոխում ու պահեստավորում։ Միանշանակ, դա կապված է այս վերջին քաղաքական փոփոխությունների հետ։ Գործարար մարդիկ ներկայանում են «մեղայականով»։ Այն, որ այս փոփոխությունները բերելու են մենաշնորհային ներկրման, արտահանման, արտադրության, մենաշնորհային կարգավիճակ ունեցող գործարարների վարքագծի փոփոխության, արդեն ակնհայտ է։ Ոչ միայն ցիտրուսներն են, այլ նաև շաքարավազն է ավելի մատչելի դարձել։ Այդպիսի միտումներ կան զանգվածային սպառման ապրանքների շուկաներում, ինչը ողջունելի է։ Եվ ընդհանրապես, այս քաղաքական ստատուս քվոյի փոփոխությունը՝ նոր իշխանության հաստատումը, պետք է հանգեցնի շուկաների որոշակի ստատուս քվոների փոփոխության, մենաշնորհային դիրքերի թուլացման, մրցակցային սկզբունքների ուժեղացման։ Մարդիկ, ովքեր իրենց շահույթներն ու գերշահույթները ստացել են առավելապես մենաշնորհային դիրքը շահագործելով, գերիշխող դիրքերը չարաշահելով և չհիմնավորված բարձր գներ սպառողներին պարտադրելով, բնականաբար, ուզած-չուզած պետք է վերանայեն իրենց վարքագիծը։

Նոր իշխանությունը վաղ թե ուշ իրականացնելու է աուդիտ, ստուգումներ։ Ընկերությունները, գործարար մարդիկ հետևություններ են անում՝ հասկանալով, որ եթե ցանկանում են շարունակել աշխատել շուկայում, ավելի լավ է հիմա, սեփական նախաձեռնությամբ դա անել և փոխել վարքագիծը և գները, հիմնականում իջեցման ուղղությամբ վերանայել, քան հետագայում, երբ համապատասխան մարդիկ կգան իրենց հետևից, ուսումնասիրությունները կներկայացնեն և կպահանջեն ոչ միայն վճարել չվճարված հարկերը, այլև՝ տույժ-տուգանքները։ Իսկ դա, վստահ եմ, շատ ավելի թանկ հաճույք կլինի, քան թե այն, ինչ անում են այսօր գործարար մարդիկ։

Այդ ապրանքների ցանկը կարելի է ավելացնել։ Օրինակ՝ Հայաստան ներկրվող դեղորայքը, հացահատիկը, ալյուրը։ Այս ամենը ուսումնասիրությունների կարիք ունի նոր իշխանությունների կողմից։ Այն կառույցները, որոնք պատասխանատու են եղել, լավ կլինի, որ դրանց ղեկավարները կամովին դնեն իրենց լիազորությունները, և նոր մարդիկ, մասնագետներ, նոր մոտեցումներ լինեն, որպեսզի պարզեն՝ իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստան երկրում։

-Սա ներկրողների թվի ավելացման և մաքսազերծման ավելի արագ ու մատչելի դառնալու արդյո՞ւնք է նաև ։

-Մաքսազերծումից ու փաստաթղթերի ճիշտ ձևակերպումներից սկսած, սպառման կետերում վերջնական վաճառքի գների սահմանումից վերջացրած։ Այդ ապրանքների գծով ամբողջ շղթան այսօր վերանայվում է, և այն ամենը, ինչը վերագրվել է այսպես ասած չհիմնավորված, անարդար շահույթներին և գերիշխող դիրքի չարաշահումներին, դրանք ազդում են այս ամբողջ գործընթացների վրա։ Լավ է ուշ, քան՝ երբեք։

-Սա ժամանակավո՞ր չէ։

-Շղթայական ռեակցիա հարուցելու հատկություն ունեն գները։ Եվ եթե զանգվածային սպառման մի քանի շուկաներում այդպիսի փոփոխություններ են տեղի ունենում, մյուս շուկաները ևս պետք է արձագանքեն։ Ուղղակի չէին կարող չարձագանքել։ Գործարարները ի վերջո ռացիոնալ մարդիկ են, հաշվարկել գիտեն և գնագոյացման պայմանները նաև քաղաքական իրավիճակով թելադրված դրսևորումներ են: Ես հույս ունեմ, որ գնային ստատուս քվոները կվերադառնան իրենց իրական շուկայական մակարդակին։ Այսինքն, գները հիմնավորված կլինեն՝ և՛ ծախսերի տեսանկյունից, և՛ շահույթների։ Այն ժամանակ հնարավոր կլինի նաև հարկային քաղաքականության որոշակի վերանայումներ իրականացնել։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам