Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Առաջնայինը մարդկանց կենսամակարդակի բարձրացումը պետք է լինի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, նախկին ցոցապնախարար  Գևորգ Պետրոսյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

– Պարո՛ն Պետրոսյան, կառանձնացնե՞ք այն կարևոր ու առաջնահերթ խնդիրները, որոնք նոր կառավարության համար օրա­ կարգային պետք է լինեն:

– Հիմնական հարցերը պետք է երկու մասի բաժանել՝ առաջինն արտաքին խնդիրներն են, երկրորդը՝ ներքին: Արտաքինի մասին խոսելն ավելորդ է, բոլորս գիտենք, որ մեր սահմաններն այսօր հանգիստ չեն: Ունենք չլուծված խնդիր, որը պետք է հնարավորինս շուտ ու խաղաղ ճանապարհով լուծում ստանա: Իսկ ներքին խնդիրները բազմաթիվ են: Առաջնայինը մարդկանց կենսամակարդակի բարձրացումը պետք է լինի: Տարիներ շարունակ տարբեր, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության իրերի, ապրանքների ու ծառայությունների սրընթաց գնաճ տեղի ունեցավ: Բայց չի կատարվել այդ վիճակին համարժեք աշխատավարձի ու կենսաթոշակների ինդեքսացիա: Առաջնային է նաև նպաստների խնդիրը: Ունենք նաև աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիր հատկապես մասնավոր սեկտորում մարդիկ ստրկական պայմաններում են աշխատում: Նրանք չեն մտածում իրենց իրավունքները պաշտպանելու մասին, որովհետև դեռ չունենք անկախ դատարան, չունենք արհմիություններ, որոնք մարդկանց աշխատանքային իրավունքները կպաշտպանեն: Բացի այդ, տնտեսության մեջ պետք է մրցակցային դաշտ ստեղծվի: Պետք է այնպես անել, որ ընտրանքային սկզբունքը վերանա. չպետք է աչք փակել իշխանությունների հետ սերտաճածի ապօրինությունների վրա, կամ թույլ տալ, որ մեկ կամ մի քանի ապրանքի մենաշնորհ ունենա  և անհավասար վիճակ ստեղծի մյուս մրցակիցների համար: Խոշորներն այսօր խժռում են փոքր ու միջին բիզնեսին: «Ծառուկյան» դաշինքը դեռ նախընտրական շրջանում էր ներկայացրել մի դրույթ՝ առաջարկելով մանր ու միջին բիզնեսը ժամանակավոր ազատել հարկերից: Ուզում եմ վստահել կառավարության կազմին Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կանեն թեկուզև մանր, բայց շոշափելի քայլեր, որպեսզի հասարակությունը ևս վստահի:

– Երիտասարդ նախարարների նշանա­ կումները միանշանակ չընդունվեցին: Հաշ­ վի առնելով, որ գործադիրում աշխատելու փորձ ունեք, ի՞նչ դիրքորոշում ունեք այդ նշանակումների մասին 

–Քաղաքական ոլորտում տարիների փորձը պետք է: Միայն տեսական գիտելիքներով դժվար է: Բայց երիտասարդությունը կապիտալ է, երիտասարդ լինելը՝ ևս: Երիտասարդները պետք է խոհեմ գտնվեն, հաշվի առնեն աշխատանքային գործընկերների, փորձառու մարդկանց կարծիքը: Կարծում եմ՝ կկարողանան  հաղթահարել: Միայն երիտասարդ լինելու հանգամանքը հաշվի առնելը դեռ բավարար չէ նրանց աշխատանքային հաջողությունները կասկածի տակ դնելու համար: Ես դեմ եմ այդ ծայրահեղ մոտեցմանը: Մենք տեսել ենք շատ  տարեց փորձառուների, ովքեր այդ փորձառություն չեն օգտագործել ի շահ պետականության ու հասարակությանը հուզող խնդիրների լուծման: Փորձենք վստահել, փորձենք աջակցել:  Երիտասարդ կադրը, երբ տեսնի, որ իր նկատմամբ հավատ կա, ժողովուրդն իրենից սպասելիք ունի, իր լիազորությունները կատարելու մեջ զգոն ու հաշվենկատ կլինի: Ես հավատով եմ տրամադրված: 

Այն քաղաքական ուժերը, որոնք կսխալվեն իրենց կատարած կադրային ընտրության մեջ, ոչինչ նրանց չի խանգարի վերանայել այդ որոշումը:  

– «Ծառուկյան» դաշինքը ԱԺ–ում բազ­ միցս է բարձրաձայնել նախկին կառավա­ րության մերժողական կեցվածքի մասին, երբ խոսքը, մասնավորապես, տնտեսական նախագծերի ու առաջարկների մասին էր:

Փոխհամագործակցության ի՞նչ ուղի եք տեսնում նոր կառավարության հետ:

–«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները միշտ էլ ամենօրյա աշխատանք են տարել թե՛ ժողովրդի շրջանում, թե՛ ԱԺ–ում և թե՛ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում:  Առիթը բաց չեն թողել օրենքի հիմնավորմամբ քննադատություն հնչեցնելու պետական կառավարման ոլորտում ներգրավված անփառունակ պաշտոնյաների հասցեին: Քննադատելով հանդերձ մենք առաջարկել ենք նաև լուծումը: Ինքնանպատակ քննադատություններով չենք զբաղվել ժողովրդի մոտ դիվիդենտներ շահելու նկատառումով:  Հիմա կառավարությանը մաս կազմելու հանգամանքը չի նշանակում, որ դաշինքի պատգամավորները նախկինում ունեցած վերոնշյալ մոտեցումը չպետք է կիրառեն բոլորովին: Նախկինում առաջարկած բոլոր խնդիրները, որոնք լուծում չեն ստացել, նույն ջանասիրությամբ պետք է առաջարկենք նաև գործող կառավարությանը: Մեր խորհրդարանական առաքելությունը ամբողջությամբ իրականացվելու է այնպես, ինչպես նախկինում: Անկախ նրանից, թե վատի կամ լավի հեղինակն ով է, մենք օբյեկտիվ ենք լինելու՝ լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ: Իսկ եթե դաշինքի կողմից գործուղված նախարարն ինչ-որ հարցում ձախողի, բնական է, մենք խորհրդարանական գործիչներով ու իրավական միջոցներով կփորձենք շտկել դա: Բայց այն անձը,  ով շարունակաբար կձախողի ոլորտը, բնական է, նրան գործուղած քաղաքական ուժը կվերանայի նրա պաշտոնավարման երկարաձգումը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 


 

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay