Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարունակում են ապակողմնորոշել հանրությանը
ОБЩЕСТВО
Շավարշ Բզնունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլը լուսաբանման այլ երանգ ստացավ, ինչը ուներ տարբեր պատճառներ։ Հայաստանը օրեր առաջ ցնցվեց գործադուլների մեծ շղթայից՝ Արարատում, Ագարակում, Էջմիածնում, Երևանում և այլուր։ Բայց որոշ կայքեր, հայտնի պատճառներով, հատուկ սևեռվեցին հատկապես Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների վրա։
Նշենք, որ Արարատի ցեմենտի գործարանում աշխատում են 1200 հոգի, ընդ որում գործարանը կարող էր աշխատել շատ ավելի քիչ աշխատակիցներով, սակայն Գագիկ Ծառուկյանը ժամանակին որոշում էր կայացրել չկրճատել որևէ աշխատակցի՝ նրանց գործազուրկ չդարձնբելու համար։ Այդ որոշումը ուժի մեջ է առայսօր։
Իհարկե գործադուլ անելը յուրաքանչյուրի իրավունքն է և Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները կարող են գործադուլ անել։ Սակայն այստեղ հատկապես նողկալի է այն հանգամանքը, որ մարդկանց իրացվող իրավունքների, նրանց սոցիալական խնդիրների վրա փորձում են ձեռքերը տաքացնել որոշ անձինք և որոշ ուժեր։
Այս օրերին որոշ կայքեր, որոնց թվում առանձնանում էր Lragir.am կայքը, որը ժամանակին օգտվել է իշխանական կերակրատաշտից և այժմ էլ շարունակում է օգտվել սնուցման աղբյուրից, փորձել էր այս ամենը ներկայացնել այլ լույսի ներքո՝ աշխատակիցների բողոքի ցույցը քաղաքականացնելով և շահարկելով գագիկ Ծառուկյանի անունը։
Իհարկե եթե Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները իմանային, որ ինչ-որ սնուցվող կայք իրենց բողոքը փորձում է օգտագործել իր նապատակների և շահի համար, ապա անմիջապես բողոքի ցույց կսկսեին այդ կայքի խմբագրության դեմ, որպեսզի ամբողջ հանրությունը իմանար, թե ովքեր են այսօր սպասարկում նախկին իշխանությունների շահերը։ Սակայն աշխատակիցները զբաղցված են իրենց խնդիրներով, որոնց մի մասին, ի դեպ, հենց նույն օրը տնօրինության կողմից տեղում լուծում էր տրվել, իսկ մյուս մասը այս պահին լուծման փուլում են։
Իսկ քանի որ աշխատակիցները զբաղված են իրենց խնդիրներով, ապա նրանց փոխարեն դա կանենք մենք։ Իշխանական կերակրատաշտից սնված որոշ լրատվամիջոցներ, որոնք այսօր էլ շարունակում են նստած մնալ արդեն նախկին իշխանության ֆինանսների վրա, իրենց գործունեությամբ շարունակում են ապակողմնորոշել և խաբել հանրությանը՝ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը ներկայացնելով բոլորովին այլ լույսի ներքո։
Այս ստոր գործելաոճը արդեն իսկ բացահայտված է և նշմարվող անձինք իրենց գործողությունների համար ի վերջո կանգնելու են հանրության դատարանի առջև։



