Բողոքի ակցիա, որը կառավարվում է «հայտնի» կետից
ОБЩЕСТВОՀասմիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բոլորն էլ տեղյակ են, որ վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում հանրապետութան ողջ տարածքով մեկ: Իշխանափոխությունից հետո սա բնական ընթացք է, սակայն կան դեպքեր, երբ որոշ մերժված և դեն շպրտված, նախկին իշխանականներ, փորձում են այդ ակցիաների արանքում խցկվելով, ուղղորդել այն և ծառայեցնել սեփական շահերի համար:
Մասնավորապես Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիան սոցիալական ցանցում սկսվել է մեկից, ով բնակվում է արտասահմանում: Միանգամայն հասկանալի է, թե ինչի համար է այդպիսի տարբերակ ընտրվել, դա թաքնվելու և պատասխանատվությունից խուսափելու միջոց է, քանի որ ոչ մեկ կոնկրետ չէր կարողանա հիմնավորլ, թե ինչի համար են այս բողոքի ակցիաները, երբ օրինակ գործարանի աշխատակիցները տարվա կտրվածքով աշխատելով 4-5 ամիս, վարձատրվում են յուրաքանչյուր ամիս: Կամ նույն գործարանում աշխատակիցների թիվը գրեթե երկու անգամ ավել է պահանջվածից, այսինքն հավելյալ վնաս կրելով, գործարանի տնօրինությունը չի հեռացրել ոչ հաստիքային աշխատակիցներին ելնելով արժանավայել սկզբունքներից:
Այսքան դրական գործունեության մեջ դժվար էր լինելու գտնել մի այնպիսի բացասական կետ, որի վրա հիմնվելով հնարավոր կլիներ գործադուլ հայտարարել: Ինչևէ կազմակերպիչներին, ովքեր մեր խորին հավաստմամբ ոչ մի կապ չունեն գործարանի աշխատակիցների հետ, կարողացել են աշխատակիցներից որոշների մանիպուլացիայի ենթարկելով մոլորեցնել և գցել իրենց ցանկալի ալիքի տակ:
Վերջ ի վերջո, երբ ընդամենը օրեր հետո բոլոր խնդիրները լուծումներ կստանան, արտասհմանից կառավարվող ֆեյսբուքյան էջերը, lragir.am լրատվական կայքը, որը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանականներին և մինչ այս պահն շարունակում է հավատարիմ շան նման ծառայել նրանց, կհասկանան, որ իրենց նախաձեռնած պրովակացիան ի վնաս իրենց է աշխատել և հակառակ էֆեկտն է տվել:Դե ինչ, մնում է ցավակցել կազմակերպիչներին և հորդորել աշխատակիցներին չտրվել սադրանքների...




