Մեկնարկում է «ԳԼՈԲԱԼՍՏԱՐՏԱՓ» մրցույթը «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպության կողմից
ОБЩЕСТВО«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպությունը «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում այս տարի ևս իրականացնում է ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2018թ. մայիսի 7-ից մեկնարկող «ԳԼՈԲԱԼՍՏԱՐՏԱՓ» մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն «ԳԼՈԲԱԼԿՐԵԴԻՏ» ՈւՎԿՓԲԸ և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալ ներդրման տեսքով:
Ինչպե՞ս դիմել.
Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել` լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն և այլ փաստաթղթերը` ներբեռնելով դրանք ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am վեբ կայքից և ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի-31ը:



