Սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը խոստովանել է կատարած մեկ այլ սպանության մասին
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից, սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝ Ն. Խ.-ն, նշված գործի շրջանակներում խոստովանական ցուցմունք է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Գոհար Բարսեղյանին ևս իքն է սպանել:
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին: Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն, կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ:
Քանի որ նախաքննության մարմնի ուշադրությունից չէր վրիպել այն հանգամանքը, որ երկու դիակներից անհետացել են տուժողների ոսկյա ականջօղերը, առաջ քաշված վարկածներից ելնելով՝ հարցման և հարցաքննության են ենթարկվել մարզում ոսկյա զարդերի առուվաճառքով զբաղվող անձինք:
16-ամյա երիտասարդը ճանաչման է ներկայացվել Գ. Բարսեղյանի և Վ. Սիմոնյանի ոսկե ականջօղերը գնած ոսկերիչներին, ովքեր ճանաչել և հաստատել են, որ զարդերը վաճառելու նպատակով իրենց առաջարկել է հենց ճանաչման ներկայացված անձը: Անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների պայմաններում անչափահաս Ն. Խ.-ի կողմից տրվել է խոստովանական ցուցմունք այն մասին, որ Գ. Բարսեղյանին ևս ինքն է սպանել:
Մասնավորապես՝ Ն. Խ.-ն 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, հողագործական աշխատանքներ գտնելու նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գոհար Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում էլ տարեց կնոջ ականջներին նկատել է ոսկյա ականջօղերը: Այնուհետև նշված ոսկե ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է Գ. Բարսեղյանի գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Պարզվել է նաև, որ կնոÕ » մատներին եղել են նաև ոսկյա մատանիներ, որոնք, սակայն, Ն. Խ.-ն չի հափշտակել:
Անչափահաս Ն.Խ.-ի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել Գ. Բարսեղյանի հողամասը և նկարագրել դեպքի բոլոր հանգամանքները:
2015թ. նոյեմբերի 2-ին Գ. Բարսեղյանի և Վ. Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ և 16-ամյա Ն. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Վայոց ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ն. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։



