Պարզաբանում. Խոսքը հիպոթեքային վարկի մասին է եղել
ОБЩЕСТВОՀարգելի խմբագրություն, Ձեզ եմ ուղարկում www.past.am էլեկտրոնային կայքի 08.05.2018թ.-ի և «Փաստ» օրաթերթի 09.05.2018թ. «Էթիկայի հանձնաժողովի անդամը 30 միլիոնով բնակարան է գնել» հրապարակման կապակցությամբ պարզաբանում: Հոդվածում նշված 2017 թ․ իմ հայտարարագրի թե՛ բնակարանի և ավտոտնակի գնման և թե՛ փոխառության վերադարձի գրանցումները վերաբերում են հիփոթեքային վարկով` պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում «ԵՐԱԶ» բնակելի թաղամասում ձեռք բերված անշարժ գույքին:
Հոդվածում նշված 34 միլիոն դրամ փոխառությունը հանդիսանում է նշված անշարժ գույքի համար կառուցապատողին հանձնված գումարը՝ վճարված հիփոթեքային վարկի միջոցներից, որը բնակարանի սեփականության իրավունքի ինձ փոխանցման արդյունքում համարվում է վերադարձված: Հիփոթեքային վարկի հատկացումները տեղի են ունեցել 2015 և 2016 թվականներին, որոնց վերաբերյալ գրանցումները կատարվել են համապատասխան հայտարարագրերի եկամուտների բաժիններում:



