Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախի հարցն այլևս «սեփականաշնորհված» չէ. պարտադրվելու է նոր իրողություն

ИНТЕРВЬЮ

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, այցելեց Արցախ: Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Արցախի նախագահի: Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, մինչ անդրադառնալը հայտարարությանը, նախ ընդգծեց, որ նորանշանակ վարչապետի այցն Արցախ նշանակալի էր: «Արցախցիներն առաջին անգամ տեսան, որ երկրի առաջին դեմքը կարող է գլուխ խոնարհել զոհվածների մայրերի առջև, կարող է համբուրել նրանց ձեռքը, խորին հարգանք ցուցաբերել մանուկների, և, ընդհանրապես, քաղաքացու նկատմամբ: Արցախցիներից շատերը դեմ էին այս գործընթացներին, հիմա թող իմանան, որ սա է ճիշտը՝ ժողովրդի հաղթանակն ու արդարությունը երբեք չի կարելի կասկածի տակ դնել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղանի շուրջ բերելու տեսլականին, նա ընդգծեց. «1994թ. հրադադարի մասին պայմանագիրը եռակողմ է եղել: Սակայն երկրորդ նախագահը, տեղափոխվելով Հայաստան, սեփականաշնորհեց Արցախի հարցը: Նույն ուղղությունը շարունակեց նաև երրորդ նախագահը: Սա հենց այնպես չէր: Տոտալիտար իշխանությունը պահելու համար Արցախի հարցն անպայման պետք էր «սեփականաշնորհած» պահել: Այս տասնամյակների ընթացքում իրենք ստեղծել էին այն կարծրատիպը, ըստ որի՝ ղեկավարը պետք է անպայման արցախցի լինի, որ Արցախի հարցը լավ լուծի: Սա թյուր կարծիք էր: Ի՞նչ է՝ մյուսները կարող էին հանձնե՞լ Արցախը: Սա էր պատճառը, որ այս օրերին Արցախում ոչ բոլորն էին ճիշտ ընկալել ռեժիմի տապալումը: Այստեղ իրենց մեղքի բաժինն ունեին նաև Արցախի իշխանությունները, որոնք հլու-հնազանդ էին ՀՀ իշխանություններին: Ես նրանց կոչ կանեի բարեփոխվել, չշարունակել այն հին ոճը, որով առաջնորդվում էին նախկինում: Եվ, վերջիվերջո, Արցախը պետք է շուտափույթ միացնենք մայր Հայաստանին, որպեսզի չկրկնվեն այն պատմական իրադարձությունները, որ ունեցել ենք»:

Վահան Բադասյանի խոսքով՝ ՀՀ-ում նոր իրողության համատեքստում Ադրբեջանի համար շատ բարդ է լինելու:

«Ադրբեջանը չի կարողանալու զենքի ուժով գրավել Արցախն ու Հայաստանը, ինչպես ցանկանում էր: Իրենք նման հույսեր այլևս չեն ունենալու: Համոզված եմ՝ այս ազգային զարթոնքի ֆոնի վրա մենք հզորացնելու ենք մեր բանակը և թույլ չենք տալու, որ սահմանին զոհեր լինեն: Իսկ այդ ամենին հասնելու մեխանիզմները մենք միշտ ենք առաջարկել, բայց կոռումպացված իշխանությունները երբեք չեն ընդունել: Նոր իշխանություններն այդպես չեն անելու, և մենք Ադրբեջանին ուղղակի պարտադրելու ենք, որ ընդունի ոչ միայն իր պարտությունը, այլ հաշվի նստի իրողության հետ. Տարածքները չեն զիջվելու: Պատմության մեջ նման դեպքեր էլի են եղել, բայց տարածքները մնացել են արդարի և ուժեղի ձեռքում: Իսկ ուժեղը միշտ արդար է, որովհետև ուժն է ծնում իրավունք: Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր իրավունքները պարտադրել, որովհետև դրանք մեր պատմական տարածքների մի մասն են: Պատերազմ է եղել, արյուն է թափվել և կարմիր արյամբ սահմաններ են գծվել, բայց արյան գինը չկա, որ ադրբեջանցիները վճարեն, և մենք հետ տանք այդ հողերը»,-շեշտեց Վ. Բադասյանը:

Նա շեշտեց՝ միգուցե նախորդ իշխանությունների դեպքում տարածքներ տալ-չտալը բառախաղ էր, որն արվում էր, ինչպես իրենք էին ասում, արտաքին լսարանի համար:. «Իրականության մեջ ֆիզիկապես չէին հանձնում տարածքները, բայց ներքին կյանքում իրականացվող բոլոր գործողությունները տանում էին նրան, ըստ որի՝ պետք է հանձնեին ոչ միայն Արցախի տարածքները, այլև ամբողջ Հայաստանը: Մեզ օդի ու ջրի պես պետք էր իշխանափոխությունը, որովհետև երկրում ծայրահեղ էր արտագաղթը, աղքատությունը: Արդարությունը մեր իրականությունից այնքան էր դուրս մղվել, որ ոչ ոք չէր ուզում կամովին իր կյանքը զոհասեղանին դնել: Մեր շուրջը վխտում էին անարդարությունները, կոռուպցիան, հարստահարումները: Երկիրն ամեն օր դատարկվում էր և երկիրը հանձնելու գաղափարը հենց այս համատեքստում էր: Իսկ հիմա ժողովուրդն արդեն հաղթանակած է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալներ չեն լինելու, ազատությունները չեն սահմանափակվելու, մենաշնորհներ չեն լինելու, իշխանությունների կողմից կամայականություններ չեն լինելու: Այսպիսի պայմաններում արարող ժողովուրդը կարողանալու է ինքնակազմակերպվել: Իշխանություններին մնում է արդարամիտ լինել»:

Աննա Բադալյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay