Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի բոլոր դպրոցներում դասապրոցեսը բնականոն ընթանում է. Արթուր Գևորգյան
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներում դասապրոցեսը բնականոն ընթանում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Որևէ դպրոցում աշխատանքները դադարեցված չեն, որոշ տեղերում ուղղակի նկատվում է բացակայությունների մեծ քանակ», - ասաց Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 8-ը լինելու է ոչ աշխատանքային օր, որից հետո տեղեկություններ էին տարածվել, թե որոշ դպրոցներ իրենց աշակերտներին տեղեկացրել են, որ այսօր չեն գործելու:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



