«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործումը 90 տոկոսով կլուծի գերբեռնվածության խնդիրը
ОБЩЕСТВО«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործմամբ Հայաստանում 90 տոկոսով կլուծվի քրեկատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀարդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրին:
«Մենք իրականում ունենք քրեակատարողական հիմնարկներ, որոնք շահագործվում են դեռևս խորհրդային տարիներից, և, բնականաբար, խնդիրներ կան՝ կապված գերբեռնվածության հետ: Եվ հենց դրա համար մենք սկսեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը, որպեսզի կարգավորենք այս հարցը»,- ընդգծեց նախարարը:
Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կառուցումը ծրագրվել է դեռևս 2004 թվականին: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2007թ., ապա՝ ընդհատվել ֆինանասատնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ շինարարությունը կրկին ակտիվ փուլում է: Քրեակատարողական հիմնարկի խցերը 4-տեղանոց են։ «Արմավիր» ՔԿՀ-ն երկհարկանի, փակ տիպի հիմնարկ է, որտեղ բանտարկյալներ կտեղափոխվեն ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներից։ Քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ընթանում են պետբյուջեի ֆինանսավորմամբ։ Այս հիմնարկի շահագործումը թույլ կտա նվազե ցնել գերբեռնվածությունը ՀՀ ՔԿՀ-ներում: Հիմնարկը նախատեսված է 1200 բանտարկյալի համար:



