Փաշինյանը Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը կքննարկի միայն Ծառուկյանի հետ
ОБЩЕСТВО«Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կքննարկի ընթացիկ քաղաքական իրավիճակը:
Նա հայտարարեց ցուցարարներին, որ այսօր մտադիր է ժամանակի մեծ մասն անցկացնել գրասենյակներում, այլ ոչ թե փողոցում, քանի որ կուտակվել են հարցեր, որոնք քննարկում են պահանջում «Ելք» խմբակցության անդամների և այլ քաղաքական ուժերի հետ։
Փաշինյանն իր հետագա քայլերի մասին կհաղորդի երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանն ու բոլոր փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ անել։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։



