Հյուպատոսը ժառանգությամբ գումար է ստացել՝ այդ գումարով այգետնակ գնել
ОБЩЕСТВОԴոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ասոյանը հայտարարագրել է 70 հազար ամերիկյան դոլար, 9 միլիոն դրամ և 400 հազար ռուսական ռուբլի դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները կազմել են 7 միլիոն դրամ և 33 հազար 935 ԱՄՆ դոլար, որից դրամով արտահայտված գումարը ժառանգության կարգով ստացված դրամական միջոցներ են, իսկ դոլարով արտահայտվածը՝ աշխատավարձն է:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 7 միլիոն դրամով այգետնակ է գնել:
Կինը՝ Սյուզաննա Ստեփանյանը, հայտարարագրել է միայնդրամական միջոցներ: Աշխատանք չունենալու պարագայում, նա ունեցել է 34 հազար ԱՄՆ դոլար ու 250 հազար դրամ դրամական միջոցներ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



