Երևանում նոյեմբերի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի
ОБЩЕСТВОԵրևանում նոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ շարունակվել են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնականում բակային տարածքներում ծավալված գործընթացը ներառել է նաև թափված տերևների հավաքումն ու տեղափոխումը համապատասխան աղբավայր:
Չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախորդ շաբաթ կազմվել է 71 վարչական արձանագրություն: Միաժամանակ համաքաղաքային ծառատունկի նախօրյակին վարչական շրջաններում փորվել են ծառափոսեր` նոր տնկիների համար: Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Представитель Армении стал амбассадором международной премии «Евразия»
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



