Նիկոլի «մերժվածները» Երևանի ավագանիում
ОБЩЕСТВОԱյս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու նիստը, որին ներկա չեն ավագանու «Ելք» խմբակցության անդամները, իսկ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, ինչպես և սպասվում էր, փորձում են օգտագործել Երևանի ավագանու ամբիոնը իրենց չստացված և չսպառած քաղաքական ելույթները արտահայտելու համար: Հիշում եք, երբ օրեր առաջ Զառա Փոստանջյանը փորձեց միանալ Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» հանրահավաքին և ելույթ ունենալ, բայց հրապարակում հավաքվածները սուլոցներով ցույց տվեցին իրենց վերաբերմունքը տիկնոջ նկատմամբ և մերժեցին նրա ելույթը: Մինչ այդ տիկին Զառան անսասան էր «մեր լեռների պես», երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի կնոջ ձեռքից փորձում էր բառի ամենաբուն իմաստով խլել բարձրախոսը, մինչև որ կազմակերպիչներն արդեն գրկած նրան հեռացրին բեմից: Իսկ այսօր Երևանի ավագանու ամբիոնում Նիկոլի կողմից մերժված տիկինը, Երևանի խնդիրների մասին մոռացած, իր քաղաքական հայացքների մասին է խոսում Երևանի ամբիոնից: Առաջարկում ենք քաղաքային իշխանություններին մի ամբիոն տեղադրել Երևանի այգիներից մեկում, որպեսզի Երևանի ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պարբերաբար սպառեն իրենց անբովանդակ և դատարկ ելույթները:



