Զոհվածներից մեկի ինքնությունը հայտնի է, նա Տավուշի մարզից էր (տեսանյութ)
ВИДЕОYerkirmedia.am-ը գրում է.
Ժամը 03:08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 1-ը՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2 տան բնակիչ Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է (ծնվ. 1947 թ.):
Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում:
Անվտանգ տարածք՝ «Երիտասարդություն» կինոթատրոն, տեղափոխվածների տվյալները՝
1. Կարեն Ալեքսանդրի Խաչատրյան (ծնվ. 1994 թ.)
2. Գուրգեն Ռադիկի Անտոնյան (ծնվ. 1998 թ.)
3. Հրայր Տոնոյի Սահրադյան
4. Գագիկ Հովնանի Սիմոնյան (ծնվ. 1994 թ.)
5. Արամ Վաչագանի Մարտիրոսյան (ծնվ. 1999 թ.)
6. Յուրիկ Արամի Ադամյան (ծնվ. 1964 թ.)
7. Արսեն Ռազմիկի Մակարյան (ծնվ.1972 թ.)
8. Կարեն Ռուդիկի Զաքարյան (ծնվ. 1979 թ.)
9. Էդգար Լևոնի Կարապետյան (ծնվ. 1972 թ.)
10. Արթուր Սարգիսի Մատիկյան (ծնվ. 1976 թ.)
11. Ժորա Արայի Ռուշանյան (ծնվ. 1998 թ.)
12. Քնարիկ Վազգենի Ռուշանյան (ծնվ. 1980 թ.)



