Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին»

ПОЛИТИКА

«Առավոտյան ժամը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»: Սա ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ  Նիկոլ Փաշինյանի դեռ ժամեր առաջ արված կոչն էր, որն ընդամենը ժամեր անց կրկին փողոց դուրս բերեց բազմահազար մարդկանց: Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը շարունակելու ահազանգը ստացավ ուսանողը, բժիշկը, արվեստագետը, «վաստակավորը» ժողովրդից ստացած արվեստագետը, Սփյուռքն ու Սփյուռքից ժամանած հայերը, ովքեր եկել են հայրենիք՝ մինչև վերջ հայրենակիցների կողքին կանգնելու համար:

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրվա անելիքները: Կոնկրետ երթուղի չհայտարարվեց, բայց երթը սկսվեց Մաշտոցի պողոտայից: Ոստիկանների թվի ու զինտեխնիկայի ավելացմանը զուգահեռ՝ երթի մասնակիցների թիվը կրկնապատկվում էր:

Նշենք, որ թեև Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակում է հայտարարություններով հանդես գալ: Նա մասնավորապես հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Մաշտոցի պողոտայում երթի հենց սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը փորձում են ժողովրդի ձեռքից խլել հաղթանակը:

«Մենք հստակ հայտարարում ենք, որ թույլ չենք տալու: Նա մթագնեց ժողովրդի հաղթանակը և իրեն վերագրեց այն: Նա փորձում է գողանալ ժողովրդի հաղթանակը: Մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Դուրս արի՛ փողոց և տեր կանգնիր քո հայրենիքին: Դուրս արի՛ փողոց և տեր կանգնիր քո ազատությանը: Դուրս արի՛ փողոց և տեր կանգնիր քո հաղթանակին: Եվ ուրեմն՝ ՀՀԿ հեռացիր»,-իր կոչը հղելով քաղաքացիներին, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ցուցարարների տրամադրվածությունն, այդուհանդերձ, նույնն է: «Գժական», «Դուխով», «ՀՀԿ հեռացիր», «Մերժիր Սերժի Կարենին» կոչերով նրանք լցրել էին Երևանի փողոցները: Վարորդների դեմքին ևս ժպիտ էր՝ ազդաշնաններով քաջալերում էին երթի մասնակիցներին: Իրենց տան պատուհաններից ու նաև մասնավոր ընկերությունների շենքերից ևս ողջունում էին ցուցարարներին:

Մաշտոցի պողոտայում հանդիպեցինք նաև ռեժիսոր Հրանտ Վարդանյանին:

Նա շտապում էր Հանրապետության հրապարակ՝ միանալու մյուս ցուցարարներին: Past.am-ի հետ զրույցում ռեժիսորը նախ ասաց, որ դեռ չի ցանկանում կատարվելիք ու շարունակական իրադարձությունների առումով «պրագնոզ» տալ: Հետո, շարունակելով խոսքը, նշեց, որ այս պահին կարևոր ուղերձ ունի. «Բոլորդ Նիկոլի կողքը կանգնեք: Գնացեք և Նիկոլի կողքին կանգնեք: Ազգը պետք է Նիկոլի կողքին կանգնի՝ որովհետև ամեն ինչ վտանգավոր է»:

Երթը շարժվեց նաև Կորյուն փողոցով: «Միանալու» կոչ հղեցին Երևանի ճարտարագիտական համալսարանի , Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի ուսանողներին: Թեպետ հավելենք՝ երթին արդեն իսկ մեծ թվով ուսանողներ էին միացել:

Գարիկ Առաքելյանը Մոսկվայից Հայաստան է վերադարձել այստեղ կատարվող իրադարձություններին մասնակցելու համար:

Անդրադառնալով իրար հաջորդող իրադարձություններին, Past.am-ի հետ զրույցում նա նախ նշեց. «Իշխանությունները իրավիճակը չեն հասկանում և լուրջ չեն ընդունում այն: Ի դեմս այս ուսանողների՝ այսօր մենք գեղեցիկ, առողջ ու լավ երիտասարդություն ունենք: Հայաստանը պետք է մեր երիտասարդության կողքին լինի: Նրանք է, որ պետք է բախտորոշեն հայ ազգի ճակատագիրը: Թշվառությունը, միգրացիան, այդ ամենը ՀՀԿ-ի աշխատելաոճի հետևանքն են: Իրենք մատների արանքով են նայել երկրին, ամեն մեկը մտածել է իր, իր գրպանի, մերձավորների ու շրջապատի մասին: Դրա համար էլ այս ամենը պետք է ջնջվի, մաքրվի ու նոր էջից սկսվի»:

Գարիկ Առաքելյանն ընդգծեց, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ ուզում է հետ վերադառնալ:

«Մենք բոլորս ուզում են վերադառնալ մեր հայրենիք: Հայրենիքում ապագա չենք տեսել, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հնավորություն չեն տվել: Այդ ամենը տեսնելով՝ մարդիկ թողել ու հեռացել են: Իսկ պայքարի այս ամբողջ օրերի ընթացքում հույս է արթանացել: Ես մեծ հույսեր եմ փայփայում հանրահավաքի առաջնորդների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք կարող են ծաղկեցնել մեր Հայաստանը»,-հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները նաև Խանջյան փողոցով անցան, զուգահեռ էլ ողջունեցին նաև ոտիկանության շենքում գտվող ոստիկաններին: Քաղաքացիները շարունակում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որոնք բացառապես խաղաղ բնույթ են կրում:

Աննա Բադալյան

Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта