Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին

ПОЛИТИКА

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ իշխանություններն արդեն հետքայլ կատարել են, որի ապացույցն այն էր, որ իշխանությունները համաձայնվեցին երկխոսել:
«Անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է շարունակվի:

Իշխանությունները պետք է ազատ արձակեն կալանավորված անձանց և նստեն բանակցային սեղանի շուրջ: Մի բան է, երբ առաջին պահին երկու կողմերն էլ իրենց ամբիցիաներն են փորձում առաջ տանել, մեկ այլ բան, երբ վիճակը գնալով թեժանում է:

Եվ բնական է, որ սկզբում մի կողմը կարող էր ասել, որ եկել է ընդամենը մի հարցի շուրջ բանակցելու: Մյուս կողմից էլ երկար տարիներ իշխանությունում եղած և այն ղեկավարած մարդուն ասել մեկ վայրկյանում հրաժարական տուր, դա էլ չի լինի: Եվ դա, ի սկզբանե, պարզ էր, բայց որ բանակցությունները պետք է շարունակվեն՝ միանշանակ է, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ թե՛ ներքաղաքական,և թե՛ հասարակական տրամադրությունների մեջ զանգվածային փոփոխություն կա: Եվ դրա հետ հաշվի չնստել, նշանակում է կտրված լինել իրականությունից»,- ասաց Կ. Քոչարյանը:

Նա նշեց, որ համաձայն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, որ ժամանակ առ ժամանակ նույն մարդիկ հերոսից վեր են ածվում հակահերոսի և հակառակը:

«Նույն Նիկոլին ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ նա ծախված է իշխանություններին, հասարակության մի ստվար զանգված համարում էր, որ նա իշխանությունների հետ է համագործակցում: Բայց հիմա ինչպես տեսնում եք, պատկերը բոլորովին այլ է»,- ասաց Կ. Քոչարյանը:

Դիտարկմանը, որ այս պահին հերոսը Նիկոլ Փաշինյանն է, իսկ հակահերոսը Սերժ Սարգսյանը, և  իմանալով այս ամենը, որ ժամանակի ընթացքում կարող են փոխվել ընկալումները, ինչու ներկայի հակահերոսը չի ուզում որոշակի ժամանակ «թայմ աութ» վերցնել և իր տեղը զիջել մեկ այլ անձի կամ նույնիսկ օրվա հերոսին, քաղտեխնոլոգը պատասխանեց:

«Մի բան են կինոյի հերոս ու հակահերոս հասկացությունները, մեկ այլ բան՝ իրականությունը: Առավել ևս, երբ այս ամենը դիտարկում ենք ռեալ պոլիտիկի տեսանկյունից, ապա այն չի կարող ֆիլմի նման հանդիսատեսի  աչքի առաջ զարգանալ»,- ասաց Կ. Քոչարյանը:

Փաշինյան-Սարգսյան հանդիպումից հետո բազմության եռապատկվելու կամ քառապատկվելու պատճառը ըստ քաղտեխնոլոգի, Սերժ Սարգսյանի կողմից թույլ տված երկու սխալն էին:

«Մի սխալն այն էր, որ նա հիշեց մարտի 1-ը և երկրորդ սխալ, երբ ասաց 7-8 % -ի մասին: Դրանից հետո հասարակության մոտ ցանկություն առաջացավ ասելու, որ իրականում իրենք ամենևին էլ 7-8 % չեն, այլ շատ ավելի շատ»,- ասաց Կ. Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ գնդակն իշխանությունների դաշտում էր և ինքը պետք է բանակցությունների ուղիներ փնտրեր: Իսկ ամենամեծ մխնդիրը, որն իրականում կա, համակարգային փոփոխությունն է, որը շարունակում է օրակարգային մնալ:

«Երբ նայում ես, թե ինչ է իրականում կատարվում՝ շմայսներ, լֆիկներ, իրենց խուժանով, իրենց քացիներով: Դրա պատճառն այն է, որ ամենաշատը հենց նրանք բան ունեն կորցնելու և դրա համար են նման ձևով պայքարում: Այսինքն, սա է այն համակարգը, որի դեմ հասարակությունը պայքարում է»,-ասաց  քաղտեխնոլոգը:

Հարցին, որ եթե այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը պահեր իր խոստումը և շարունակեր ՀՀԿ-ն ղեկավարել, իսկ ՀՀԿ-ի վարչապետի այլ թեկնածու առաջադրեր, արդյո՞ք հասարակության շրջանում նրա դեմ նույնպես բողոքի նման հզոր ալիք կբարձրանար, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Ոչ, որովհետև եթե ՀՀԿ-ն առաջադրեր իշխանության մեջ գտնվող ցանակացած ադեկվատ անձնավորության, որը այս կամ այն չափով հասարակության լայն զանգվածների համար ընկալելի թեկնածու լիներ, ապա կարծում եմ, որ բողոքի նման ալիք չէր բարձրանա: Եվ այն տեխնոլոգիաները, որոնք այս պայքարում օգտագործվեցին, ուղղված էին Սերժ Սարգսյանի այն հայտարարության դեմ, որը նա արել էր 2014 թ.-ին: Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգտագործվեց որպես տեխնոլոգիա և շատ լավ օգտագործվեց»,- ասաց Կ. Քոչարյանը:  

Նրա կարծիքով Նիկոլ Փաշինյւանի պահանջներից առաջինն ի կատար է ածվել, իսկ հիմա պետք է քաղաքական ուժերը արտահերթ ընտրություններ իրականացնելու մասին պայմանավորվեն:

«Ես կարծում եմ բանակցությունները կշարունակի իրականացնել Կարեն Կարապետյանը և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում արդեն կշարունակեն իրականացնել դրան հաջորդող քայլերը»,- ասաց Կ. Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով, նման պատմական իրողության ականատես ենք լինում երկրորդ անգամ: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով այսօրվա սերունդը շնորհակալություն է հայտնեց նախորդ սերունդներին ու ասեց՝ ցտեսություն:
 
Արմինե Գրիգորյան

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян