Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան

ПОЛИТИКА

-Ամիսներ առաջ ասվում էր, թե ժողովրդի մեջ ապատիա կա, երիտասարդներն անտարբեր են, նրանց քաղաքականությունը չի հետաքրքրում, բայց հակառակ պատկերը ստացվեց:

-Պետք է փաստենք, որ երիտասարդների շնորհիվ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն: Դրանք այն երիտասարդներն են, որ 2016 թ. սահմանն իրենց կյանքով փրկեցին: Եթե այսօր այս երիտասարդությունը կա, նշանակում է երաշխավորվում է մեր երկրի ժողովրդավարացումը, քայլ ենք անում դեպի ժողովրդավարական երկիր: Որքան էլ իշխանությունը հակընդդեմ քայլ անի, նա չի կարող երիտասարդությանը ստիպել ապրել իրենց վարքագծի կանոններով: Մարդն ազատ է իր կամքն արտահայտելու ցույցերի ու հանրահավաքների միջոցով:

-Կարո՞ղ ենք ասել, որ մեր քաղաքական գործիչներն այլևս ունեն իրենց «իրավահաջորդները»:

-Այո՛, մնում է, որ իշխանությունը լսի այդ երիտասարդներին: Արժե հիշատակել արդեն ընտրված վարչապետի հանդիմանական խոսքն ուղղված երիտասարդ պատգամավորներին: Ասում է, թե դուք չեք լսում: Ես նույն հարցն իրեն եմ տալիս: Իսկ դուք նրանց լսո՞ւմ եք, դուք օրինակ ցո՞ւյց եք տալիս, թե ինչպես եք լսում մարդկանց, որոնք փշալարերի հետևում են և դեմ են ձեր ընտրությանը: Այ, եթե քայլ անի ու լսի, ասի՝ եկեք մտածենք, թե ինչպես փոխենք խոր արմատներ գցած արատավոր երևույթները, առանց դրանք պոկելու հնարավոր չէ ունենալ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական երկիր:

-Ի՞նչ եք կարծում, շարժման ծավալները տեսնելով՝ իշխանական վերնախավը անհանգստացա՞ծ է, կամ գուցե ցույց չի տալիս, որ վախի մթնոլորտում է գտնվում:

-Որքան էլ ցույց չտան իրենց անհանգստությունը, միևնույն է, իշխանության մեջ եղած յուրաքանչյուրը այդ հանրահավաքի ազդեցությունը զգում է: Որքանով են իրենք քաղաքացի, որքանով են հավատարիմ Հայաստանի Սահմանադրությանը և որքանով են պատրաստ Սահմանադրության նախանշած իրավունքներով գնալ, դրանից կախված է Հայաստանի ապագան: Իրենք պետք է ու պարտավոր են լսել այս շարժման ժամանակ հնչող թե՛ ուղերձները և թե՛ լոզունգները, բայց դա կախված է իշխանության կամքից, որն այս պահին դեռ չի երևում:

-Շարժմանն են միացել նաև դպրոցականներ, 16-17 տարեկան պատանիներ: Համաչափ համարո՞ւմ եք դա:

-Հիմնական դպրոցում սովորողներին պետք է զերծ պահել փողոցային պայքարից՝ իրենց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: 16 տարեկան, արդեն գրեթե չափահաս պատանիները ունեն անձնագիր, արդեն քաղաքացի են: Բայց այդ երեխայի յուրաքանչյուր քայլի համար պատասխանատու են ծնողն ու դպրոցը: Ես կոչ չեմ անի նրանց զերծ պահել այս ամենից, բայց նրանց անվտանգության պատասխանատուն դասերի ժամին դպրոցն է, դասերի ավարտից հետո՝ ծնողը: Հետևաբար՝ անպայման պետք է նրանց թույլտվությունը լինի:

Սովորողների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են «Հանրակրթության մասին» օրենքում: Այնտեղ գրված է, որ սովորողն իրավունք ունի ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները:

Եթե դպրոցում երեխաները ցույց են անում, ապա անգամ տնօրենը չի կարող այդ երեխաներին լռեցնել, որովհետև դա իրենց իրավունքն է՝ ազատ արտահայտել սեփական կարծիքն ու համոզմունքները:

Քանի դեռ մենք՝ մեծերս, երիտասարդությունից ներողություն չենք խնդրել մեր բոլոր այն քայլերի համար, որոնց պատճառով իրենք այսօր ստիպված են այս ըմբոստությանը գնալ, իրենք չեն սովորի նույն բանն անել: Ներողություն խնդրելը, ասելը, որ ես ընդունում եմ իմ սխալը, տեղ է թողնում, որ դիմացինն էլ անի դա: Քանի դեռ մեծերը, հատկապես՝ իշխանությունը չի ընդունել ներողություն ասելու մշակույթը, իրար հարգելու ու սիրելու կոչերը բոլորովին հիմք չունեն: Մենք պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта