ԵԱՀԿ-ում քննվում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հարցը
ПОЛИТИКАReport գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ նիստում քննվում է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում տեղ գտած կոպիտ խախտումների հարցը:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի դեսպան Վերոնիկ Ռոժե-Լականը:
Ելույթ կունենան ընտրությունների ժամանակ Բաքվում գտնվող դիտորդական խմբի անդամները:
Նշենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը Բաքվում վերածվել էր սկանդալի:
Երբ մամուլի ասուլիսի ժամանակ դիտորդական առաքելության ներկայացուցիչները խոսել են ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոպիտ խախտումների մասին, լրագրողների մի խումբ ոտքի է կանգնել և բղավելով պահանջել փոխել զեկույցը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները ստիպված են եղել դադարեցրել են մամուլի ասուլիսն ու լքել դահլիճը:
ԵԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով և ցանկացած լրագրող կարող է օգտվել դրանից:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ այսօրվա նիստում քննարկումներ կլինեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Չեռնոգորիայի խնդիրների շուրջ:



