Ереван, 07.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արմեն Ներսիսյան. «Նարեկացին տիեզերական մեծություն է, բայց արձանը նման զգացողություն չի առաջացնում»

ОБЩЕСТВО
Նարեկաբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի կարծիքով Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը մեծ քայլ էր ու առիթ, որ բոլորը կրկին խոսեն նրա տիեզերական մեծության մասին, բայց Նարեկացու այդ արձանն, ըստ նրա, չի ներկայացնում Նարեկացու ողջ էությունն ու կերպարը: Բացի այդ, նորաբաց արձանով չեն արտահայտվում այն համամարդկային արժեքները, որոնք կան Նարեկացու մեջ:

«Եվ չէր էլ կարող երևալ, որովհետև արձանի հեղինակները նույնպես պետք է կարողանային ընկալել Նարեկացուն: Եվ քանի որ նա իր էությամբ խոսքի մեծագույն վարպետ է, պետք է արձանը մարմնավորեր իր խոսքի ուժը: Իսկ այս լուծման մեջ երևում է ընդամենը մի արձան, որն օտարների համար ընկալելի չի լինի: Եվ վերջապես, պետք է Նարեկացուն աշխարհին ծանոթացնենք ոչ թե արձանով, այլ իր խոսքի էությամբ, որը ժամանակային առումով չունի անցյալի և ներկայի տարբերակում: Բացի այդ ես արդեն 25 և ավելի տարիներ բազմաթիվ ֆիլմերով, հաղորդումներով ներկայացնում եմ նարեկաբուժությունը, և, բնականաբար, ցանկալի է, որ Կաթոլիկ եկեղեցին նրան ընդունեց որպես տիեզերական վարդապետ, բայց, ցավոք, նրան ներկայացնելու ժամանակ որևէ խոսք չհնչեց «Նարեկի» բուժիչ հատկությունների մասին»,– Past.am-ին ասաց Ա. Ներսիսյանը:

Նարեկաբույժը նշեց նաև, որ Նարեկացին հնագույն ժամանակներից հայտնի առաջին հոգեբույժն է, իսկ «Նարեկը» առաջին հոգեբուժության գիրքը, որը, անկախ լեզվի իմացությունից, բուժում է անգամ օտարազգի ներկայացուցիչներին, ովքեր հայոց լեզվին չեն տիրապետում:
«Արձանի վրա պետք է ինֆորմացիա լիներ նաև այդ մասին: Իմ կարծիքով այն ավելի շատ պետք է կենդանի արձան հիշեցներ, քանի որ Նարեկացին իր էությամբ ամբողջապես լուսավորում է մարդու միտքն ու հոգին: Բացի այդ, նա այնպիսի երևույթ է, որ նրա արձանին պետք չէր ինչ–որ սիմվոլներ ավելացնել: Նարեկացու այս արձանում նույնիսկ կենդանություն, դինամիկա, կենսունակություն չկա, այն շատ քարացած է, բայց նա այդպիսին չէ: Եվ այստեղ նրա դեմքը ցույց տալն ամենևին էլ կարևոր չէր, այլ այն տիեզերական արժեհամակարգը, որի կրողն է ինքը: Նրան պետք էր ճիշտ ներկայացնել, որպեսզի օտարին հասկանալի լիներ, թե ով է Նարեկացին»,– ասաց նարեկաբույժը:
Ա. Ներսիսյանի խոսքով Նարեկացին ունի նաև կրթելու, լուսավորելու ներուժ: Այն կարող է նույնիսկ աշխարհը բուժել ներկայի այլասերվածությունից: Եվ Նարեկացուն պետք է նման կերպ ցույց տալ ու ճանաչեցնել համայն աշխարհին:

«Մենք ավելի շատ պետք է կարողանանք ոչ թե շատ խոսել այն մասին, թե ով է Նարեկացին, այլ ցույց տալ նրա տիեզերականությունը: Եվ պետք է ասեմ, որ դա այսօր շատ ակտուալ է և բավականին մեծ օգնություն կարող է լինել մարդկության համար: Պետք է այս տեսանկյունից մատուցել Նարեկացին: Եվ այսօր, երբ մարդկանցից հեռացել են խիղճը, արդարությունը և սերը, Նարեկացին այդ ամենը կարող է վերադարձնել մարդուն, քանի որ «Նարեկը» ոչ միայն բուժիչ, այլև դաստիարակող, խրատող հատկություն ունի, և մարդկությանը պետք է կարողանալ դա՛ ցույց տալ, ոչ թե նրա դեմքը, այլ՝ խոսքը, որպեսզի նրա խոսքը հասնի բոլոր ազգերին»,– ասաց նարեկաբույժը:
Ա. Ներսիսյանի կարծիքով, մարդկանց համար ամենակարևորը Նարեկացու կենդանությունը զգալն է: Եվ այդ է պատճառը, որ նրա արձանն ավելի շատ պետք է «անսպառ աղբյուրի» նմանվեր, քանի որ Նարեկացին այնքան մեծ է ու հզոր, որ նույնիսկ կարևոր էլ չէ, թե նա ինչ ազգի է պատկանում:

«Նա տիեզերական մեծություն է և այնքան հզոր է, որ նրա նմանը չկա: Եվ պետք է նման ձևով երևար, բայց այս արձանը նման զգացողություն չի առաջացնում: Ի դեպ, նման հզոր նախագիծ իրականացնելու ժամանակ հարկավոր էր մրցույթ հայտարարել, և հանրությունն ինքը պետք է ընտրեր, թե որ լուծումն է ավելի մոտ նրա կերպարին: Եվ քանի որ այն բոլորինս է, ուստի մենք բոլորս հանրային քննարկման միջոցով պետք է հավանություն տայինք այդ արձանին: Բացի այդ, նման արձան կերտելուց առաջ դրա հեղինակը նույնպես պետք է մոտիկից ծանոթ լիներ «Նարեկին», որպեսզի Նարեկացու էությունը պատկերացներ, ինչը շատ կարևոր է»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Արմինե Գրիգորյան

«Փաստ օրաթերթ»

Антидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризмаЖерар Депардье вновь предстанет перед судомСилаев: «Для открытия Зангезурского коридора существует препятствие»Абрам Овеян: «Мы должны бороться против лживой идеологии и защищать наш суверенитет» Стипендиаты фонда «Музыка во имя будущего» приняли участие в Международном фестивале молодежных оркестров мира Россия – это «третье плечо для Армении»: эксперт Пашинян и выдвинутые им «тезисы» находятся в явном меньшинстве: «Паст»Послание лидера движения «Общеармянский фронт» по случаю Дня независимости Арцаха imID запускает “MobileID eSIM” услугу в Армении Послание России Армении: случай со «Спайкой» не может быть совпадением: «Паст»Кем мы были и кем стали?… О чем мечтают наши сограждане?Джуд Лоу рассказал, как сыграл Владимира ПутинаЕвразийский банк развития: В январе-июле 2025 года рост в строительном секторе Армении превысил 20%The Christian Post: Процессы вокруг Армении должны встревожить всех христианЕреван, Тбилиси, Баку: Где выше стоимость жизни и аренды жилья?