Մավր Մկրտչյանի նվերը սևուկ գեղեցկուհիներին . «Սևուկս չկա »
ВИДЕОՇոու բիզնեսի կնամեծար տղամարդիկ այսօր իրար հերթ չտալով շնորհավորեցին հայ մայրերին , իրենց սիրելի կանանց : Յուրահատուկ նվեր մատուցեց Մավր Մկրտչյանը` գեղեցիկ երգ նվիրելով սևուկ գեղեցկուհիներին :
Վերջերս երգիչը ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնում : Հունվար - փետրվար ամիսներին համերգային ծրագրով ներկայացավ ամերիկաբնակ հանդիսատեսին , պետք է նշենք , որ փետրվարի 4 - ի մենահամերգի տոմսերը դեռ օրեր առաջ սպառված էին :
Ի դեպ այդ օրերին Լոս Անջելոսում Մավրը ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը «Հեյ հոգի ջան » անվանումով : Պրեմիերան դեռևս չավարտված սիրված ժող .երգչի ձայնասկավառակի առաջին օրինակները մեծ արագությամբ սպառվել էին ( ի դեպ երկրպագուները կարող են դիմել նրան անձնական նամակով , կամ ձայնասկավառակը գնել համացանցի միջոցով ):
Օրերս Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ Մավր Մկրտչյանը կմեկնի Սան Ֆրանցիսկո , Բերկլիի համալսարանի դահլիճում կմասնակցի համերգային ծրագրի , կհնչեն Կոմիտաս , Հալաջյան , ինչպես նաև ֆոլկ մշակումներ , համաշխարհային խմբերգային ստեղծագործություններ:



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



