Ցանկանում եմ, որ մեր մայրերի առօրյան ուղեկցվի բացառապես բերկրանքի, խաղաղության ու բարության զգացողություններով. Արգամ Աբրահամյան
ОБЩЕСТВОՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ մայրեր, քույրեր,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Մայրությունը հայ կնոջ համար միշտ դիտարկվել է որպես կարևորագույն առաքելություն, ինչն արդարացիորեն գնահատվել ու միշտ է գնահատվելու մեզանում:
Երախտագիտության զգացումով ցանկանում եմ առանձին շնորհավորել զինվորների մայրերին, ում ծնած ու դաստիարակած զավակների շնորհիվ է մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ մեր մայրերի առօրյան ուղեկցվի բացառապես բերկրանքի, խաղաղության ու բարության զգացողություններով:
get="blank_">



