Ամուսիններով 147 միլիոն դրամ են փոխառություն հանձնել
ОБЩЕСТВОՀատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Այդ հայտարարագրերի համաձայն՝ ամուսինները միասին նախորդ տարի որպես փոխառություն են հանձնել ընդհանուր առմամբ 147 միլիոն դրամ, որից 96 միլիոնը հանձնել է Ղուկասյանը, իսկ 51 միլիոնը կինը՝ Իննա Գաբրիելյանը:
Արկադի Ղուկասյանը հայտարարագրել է 8 միլիոն 700 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ կինը՝ 6 միլիոն 300 հազար դրամ: Պաշտոնյայի եկամուտները կազմել են 14 միլիոն դրամ, իսկ կնոջ եկամուտները՝ 16 միլիոն 442 հազար դրամ:
Ղուկասյանի եկամուտների համար աղբյուր են ծառայել 9 միլիոն 700 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարն ու 4 միլիոն 300 հազար դրամ փոխառությունների դիմաց ստացված տոկոսը, իսկ կնոջ եկամուտների համար՝ 7 միլիոն 542 հազար դրամ աշխատավարձն ու 8 միլիոն 900 հազար դրամ փոխառությունների դիմաց ստացված տոկոսը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



