Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը:
Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների, նաև պետական, մասնավոր հատվածի և բնակչության ուժերով:
Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանն, ըստ անհրաժեշտության, շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել է համապատասխան պարագաներ: Նախատեսված բոլոր տարածքները շաբաթօրյակի շնորհիվ բերվում են պատշաճ տեսքի:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



