ՀՀ պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը նվազել է ավելի քան 22 միլիոն դրամով
ОБЩЕСТВОՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի գծով ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 558 միլիոն 321 հազար դրամ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:«2015թ. հատկացվել էր շուրջ 4 միլիարդ 580 միլիոն դրամ: Նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը 2015թ. համեմատ նվազել է 22 միլիոն 430 հազար դրամով»,- ընդգծեց Սարգսյանը:
«Հանրային իրազեկման ապահովման» ծրագրով, որը մտնում է ընդհանուր գումարի մեջ «Հանրային կապերի և տղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի համար նախատեսված գումարը 2015թ. համեմատ ավելացել է 17 միլիոն դրամով կամ 6 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է ՊՕԱԿ-ի նոր մասնաշենք տեղափոխվելու և կոմունալ ծախսերի առաջացման հետ:
Հետբուհական և մասնագիտական կրթության գծով «փաստերի տրամադրում և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական կառավարման ակադեմիային տրամադրվող գումարը 2015թ. համեմատ ավելացել է 1 միլիոն 800 հազար դրամով և կազմել 164 միլիոն 50 հազար դրամ: Նշված ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:



